Գրադարան

Գրադարան

 

Ցանկացած կառույցի համար կարևոր է ունենալ տարբերանշան, որը կդառնա այցեքարտ արտաքին հարաբերություններում:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհուրդն իր գոյության ընթացքում ունեցել է երեք տարբերանշան:
Ստորև մենք կներկայացնենք այդ երեք խորհրդանիշները:

 

2015թ.-մինչ օրս

ՀԱՊՀ ՈւԽ-ի երրորդ տարբերանշանը ձևավորվել է 2014 թվականին՝ ՀԱՊՀ ՈւԽ 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Տարբերանշանն իրենից ներկայացնում է «Պ» տառի վրա հենված երկրագունդ՝ խորհրդանշելով պոլիտեխնիկական համալսարանների կարևորությունը համաշխարհային պատմության մեջ: «Պ» տառը, որն իրենից ներկայացնում է դեպի բարձունքը ձգտող երիտասարդ, իր հերթին, ՀԱՊՀ ՈւԽ 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքի խորհրդանիշն էր և խորհրդանշում էր ՈւԽ-ի անընդհատ դեպի առաջ ընթանալու մղումը, խոչընդոտների առաջ կանգ չառնելու ունակությունը: Երկրագնդի կենտրոնում գտնվող ջահը կրթության և գիտական մտքի ջահն է, որը վառվում է երկրագնդի մի կեսը հանդիսացող ատամնանիվի պտտման արդյունքում: Ատամնանիվը խորհրդանշում է ինժեներական միտքը: Տարբերանշանը իր պարզ տեսքի մեջ ներառում է ճարտարագիտական ողջ ներուժը: Այն ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի գործող տարμերանշանն է:

Բեռնել տարբերանշանը: .cdr / .ia / .eps

 

2013-2014թթ.

2014 թվականից ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի տարբերանշանի տեսքը հետևյալն է. ֆոնային գույները վերցված են հայկական եռագույնից: Ժապավենաձև կապույտի վրա գրված է Ուսանողական խորհուրդ, կենտրոնում՝ ճարտարագիտությունը խորհրդանշող «Ճ» տառը, իսկ ներքևում տարբերանշանը զարդարված է դափնու ճյուղերով, որոնք լինելով հաղթանակի խորհրդանիշ՝ հաստատում էին պոլիտեխնիկցու հոգեբանությունն ու անկոտրում կամքը: Դափնու ճյուղերի ոսկեգույնը խորհրդանշում է ճարտարագիտական մտքի վեհությունը: Տարբերանշանը վերևից եզրավորվում է ՀԱՊՀ երկրորդ մասնաշենքի ճակատամասի արտաքին ձևավորմամբ:

1994-2013թթ.

Առաջին տարբերանշանը ուժի մեջ է եղել մինչև 2014 թվականը: Այն իրենից ներկայացնում էր պոլիտեխնիկական մտքի սրությունը, ճկունությունը և ճշգրտությունը պատկերող կարկին, որը նկարված էր Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով: Տարբերանշանի շուրջը կապույտ շրջանակի մեջ հայերեն և անգլերեն գրված էր ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Ուսանողական խորհուրդ (այս անվանումը ուժի մեջ էր մինչև 2015 թվականը): Շրջանակի կապույտը նախկին ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ) խորհրդանիշ գույնն էր: Այս տարբերանշանը իր գործունեության ընթացքում արժանացել է մեծ ճանաչման: