Պոլիտեխնիկական խաղեր

Պոլիտեխնիկական խաղեր

«Պոլիտեխնիկական խաղեր»՝ մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոն։

Դեպի բարձունք ձգտող երիտասարդ. սա «Պոլիտեխնիկական խաղեր» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի խորհրդանիշն է: Այս խորհրդանիշի ներքո էլ երկու շաբաթների ընթացքում շուրջ 300 ուսանողներ բաժանվում են թիմերի ըստ իրենց ինստիտուտների կամ ֆակուտետների և մրցում ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի, հրաձգության, շախմատի, սպորտլանդիայի, ազգային խաղերի, բազկամարտի մրցաձևերում, ինչպես նաև մշակութային և ինտելեկտուալ տարատեսակ մրցույթներում։