Պոլիտեխնիկական Մրցանակաբաշխություն 2022

Պոլիտեխնիկական Մրցանակաբաշխություն 2022

 

Հաշվի առնելով ՀԱՊՀ-ի Ուսանողական խորհրդի 2014թ. օգոստոսի 29-ի նախագահության նիստի որոշումը, ուսանողության ոլորտում այսուհետև ՀԱՊՀ-ի Ուսանողական խորհրդի ամենամյա «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ» մրցույթ անցկացնելու կարգի մասին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհուրդը հայտարարում է հերթական «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ» մրցույթ։

Յուրաքանչյուր անվանակարգի համար որպես պարգև կշնորհվի ՀԱՊՀ-ի Ուսանողական խորհրդի Ոսկե հուշամեդալ և համանուն վկայագիր:

«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ 2022» մրցույթի անվանակարգերն են.

Լավագույն ասպիրանտ

Լավագույն մագիստրոս

Լավագույն բակալավր

Լավագույն աշակերտ

Քոլեջի լավագույն ուսանող

Լավագույն ինժեներ

Անվանակարգերի հաղթողները որոշվելու են Ուսանողական խորհրդի նախագահի կարգադրությամբ հաստատված հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովի կողմից պարգևների հավակնող թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է՝ համաձայն ՈւԽ-ի նախագահության նիստի որոշման:

Մրցույթը բաց է ՀԱՊՀ-ում սովորող բոլոր ուսանողների (կրթական աստիճանը` բակալավր, մագիստրոս, ասպիրանտ), ավագ դպրոցի աշակերտների և քոլեջի ուսանողների համար:

Մրցույթն անց է կացվում ինքնաառաջադրման սկզբունքով:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև մարտի 25-ը ներառյալ: Փաստաթղթերը ներկայացվում են առցանց կայքի գործիքամիջոցի կիրառմամբ։

Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել հետևյալ փաստաթղթերը ըստ առկայության․

 

* 1-5 կետերում ներկայացված փաստաթղթերը պարտադիր են, մնացած բոլոր փաստաթղթերի առկայությունը հավելյալ միավորներ կտա անվանակարգերի հավակնորդներին: Յուրաքանչյուր կետի պահանջին համապատասխան փաստաթղթերի առկայությունը գնահատվում է որոշակի միավորով։

 

*ֆայլերը կցել PDF ֆորմատով, հնարավորինս սեղմ ծավալային քաշով (1 ՄԲ)։

**DOC, PNG, JPEG եվ այլ ֆորմատի ֆայլերը կարող եք փոխակերպել PDF-ի այս օնլայն գործիքի միջոցով։
***Ծավալը կարող եք փոքրացնել այս օնլայն գործիքի օգնությամբ։

 

    *ֆայլերը կցել PDF ֆորմատով, հնարավորինս սեղմ ծավալային քաշով (1 ՄԲ)։

    **DOC, PNG, JPEG եվ այլ ֆորմատի ֆայլերը կարող եք փոխակերպել PDF-ի այս օնլայն գործիքի միջոցով։
    ***Ծավալը կարող եք փոքրացնել այս օնլայն գործիքի օգնությամբ։

    Հավելյալ տեղեկությունների համար դիմել ինստիտուտային կամ ֆակուլտետային Ուսանողական խորհուրդներ կամ զանգահարել 041070669 հեռախոսահամարին։