Հայաստանի ուսանողները հաղթահարել են 2021-ի մարտահրավերները․ «Դպրություն»

Հայաստանի ուսանողները հաղթահարել են 2021-ի մարտահրավերները․ «Դպրություն»

Որո՞նք են այն մարտահրավերները, որոնք ուրվագծել են Հայաստանյան բուհերի ուսանողներն իրենց համար։ Ի՞նչ հիմնական նպատակներ ու ծրագրեր ունեն նրանք 2022-ի համար։ Դպրություն հաղորդաշարի տաղավարում են Հայաստանի բուհերի ուսանողական խորհրդի նախագահները։

ՀԱՊՀ–ի ուսանողական խորհրդի նախագահ Միքայել Մարտիրոսյան․ Պոլիտեխնիկը տեղնոլոգիական բուհ է։ Տեխնոլոգիական զարգացումները աշխարհում սրընթաց են տեղի ունենում և երբեմն շատ դժվար է տեխնիկական և կրթական որակները պահել ժամանակին համահունչ ու ապահովել նույն սրընթացությունը։ Այնուամենայնիվ՝ 2021թվականը իր բոլոր մարտահրավերներով, մենք բարեհաջող ենք ավարտում։ Այս տարի արվեց ամեն հնարավորն ու անհանրինը՝ ապահովելու համար կրթական բարձր ցուցանիշ։