Օգոստոսի 7-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի «Պոլիտեխնիկ» ուսումնառազմաառողջարանային ճամբարում տեղի ունեցավ «Միասնության ուժը 2023» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական ամենամյա հավաքի բացման արարողությունը

Օգոստոսի 7-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի «Պոլիտեխնիկ» ուսումնառազմաառողջարանային ճամբարում տեղի ունեցավ «Միասնության ուժը 2023» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական ամենամյա հավաքի բացման արարողությունը
Օգոստոսի 7-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի «Պոլիտեխնիկ» ուսումնառազմաառողջարանային ճամբարում տեղի ունեցավ «Միասնության ուժը 2023» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական ամենամյա հավաքի բացման արարողությունը:
«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը հզոր գաղափարական միջոցառում է ՝ «հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսով:
Ռազմահայրենասիրական միջոցառմանը մասնակցում են թվով 200 ուսանող Հայաստանից:
Այս տարվա հավաքը Պոլիտեխնիկական համալսարանի 90 ամյակի առթիվ նվիրված է համալսարանի անվանի շրջանավարտներին։
ՀՀ եռագույնի ներքո առանձնացվել են երեք ճակատներ.
🔴Կարմիր ճակատ՝ Ֆադեյ Սարգսյան
🔵Կապույտ ճակատ՝ Կարեն Դեմիրճյան
🟠Նարնջագույն ճակատ՝ Գրիգոր Գուրզադյան։
«Միասնության ուժը 2023» ուսանողական-երիտասարդական հավաքի բացման արարողությունը սկսվեց տերունական աղոթքով՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ։ Շնորհակալ ենք Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին մեզ համար անչափ կարևոր այս իրադարձության մեկնարկը իր օրհնությամբ օծելու համար։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, Բրիտանական Թագավորական աստղագիտական միության անդամ Վահագն Գուրզադյանը, ով մեր միջոցառման հատուկ հյուրն էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ծնողները։
Միջոցառումն ավարտվեց Հայաստանի Հանրապետության և Պոլիտեխնիկական համալսարանի դրոշների հանդիսավոր բարձրացմամբ։