Միասնության ուժը 2022 ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը մոտեցավ իր տրամաբանական ավարտին

Միասնության ուժը 2022 ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը մոտեցավ իր տրամաբանական ավարտին

«Միասնության ուժը 2022» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։
Հետևելով ավանդույթին՝ այս տարի ևս ճակատները անվանվել էին ազգային հերոսների անուններով. կարմիր ճակատ` Արկադի Տեր-Թադեւոսյան, կապույտ ճակատ` Շառլ Ազնավուր և նարնջագույն ճակատ` Վիկտոր Համբարձումյան։ Հավաքի խորհրդանշական գաղափարներն էին Բանակ, Մշակույթ, Գիտություն։ Լինելով ուժեղ, պահպանելով ազգայինը՝ կստեղծենք նորը։
Կարգախոսով ոգեշնչված՝ յուրաքանչյուրս ճամբարում անցկացրած օրերը նվիրեցինք այդ գաղափարի իրագործմանը։
Ճակատները այս օրերի ընթացքում մրցեցին սպորտային, մշակութային և ինտելեկտուալ մրցութաձևերում, ունեցան մի շարք հանդիպումներ, քննարկումներ, արտակարգ դրության իրավիճակային բնույթի գործնական պարապմունքներ։
Կարճ օրերի ընթացքում մասնակիցները պայքարեցին հաղթանակի համար, հիմքում ունենալով միասնության գաղափարը։
Երեկ կայացավ գալահամերգը: Մասնակիցները ներկայացան երաժշտական, պարային, թատերական, հումորային ներկայացման և տեսահոլովակի նկարահանում մրցութաձևերում։ Կարճ օրերի ընթացքում պատրաստվեցին և գալահամերգին ունեցանք գեղեցիկ կատարումներ։
Այսօր կայացավ ճամբարի փակման արարողությունը: Մեզ հյուրընկալել էին ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀԱՊՀ պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը, ՀԱՊՀ աշխատակազմի ղեկավար Գևորգ Հարությունյանը, Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Իշխան Հովհաննիսյանը, Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և հատուկ հյուր Արսեն Թարոյանը:
Եվ վերջում հայտարարվեց 5 օր տևած մրցույթի արդյունքները: Առաջին հորիզոնականը գրավեց Շառլ Ազնավուրի անունը կրող կապույտ ճակատը, երկրորդ հորիզոնականը՝ Վիկտոր Համբարձումյանի անունը կրող նարնջագույն ճակատը և երրորդ հորիզոնականը՝ Արկադի Տեր-Թադևոսյանի անունը կրող կարմիր ճակատը:

Ինչպես ասում են, ինչն ունի սկիզբ, ունի նաև վերջ: Անհամբեր կսպասենք բոլորիդ հաջորդ տարի Պոլիտեխնիկական մեծ ընտանիքում🤍