«Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն 2021»

  «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն 2021»

Հունիսի 17-ին Առնո Բաբաջանյանի անվան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի արդեն ավանդույթ դարձած միջոցառումը՝ «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն 2021», որի նպատակն էր բացահայտել և խրախուսել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալասարանի այն աշակերտներին և  ուսանողներին, ովքեր վերջին ուսումնական  տարվա ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել գիտահետազոտական, ստեղծագործական և ուսանողական ինքնակառավարման ասպարեզներում: Մեր համալսարանը լինելով տեխնոլոգիական բուհ, ունի մշակութային մեծ պատմություն:

«Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն 2021» հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր  Գոռ Վարդանյանը, պատվավոր պրոֆեսոր Ո. Մարուխյանը, ՀԱՊՀ պրոռեկտորներ Կարապետ Թոռչյանը, Էլբակ Էլբակյանը և Արեգ Գրիգորյանը, ՀԱՊՀ Աշխատակազմի ղեկավար Գևորգ Հարությունյանը, բուհի վարչական և  պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։

Միջոցառման ընթացքում հնչեցին սիրված երգեր պոլիտեխնիկցիների կողմից, ներկաները դիտեցին պարային գեղեցիկ կատարումներ ուսանողների մասնակցությամբ։

Մրցանակաբաշխության անվանակարգերն էին՝

  • «Տարվա լավագույն հասարակական գործիչ»
  • «Լավագույն ասպիրանտ»
  • «Լավագույն մագիստրոս»
  • «Լավագույն բակալավր»
  • «Լավագույն ինժեներ»
  • «Քոլեջի լավագույն ուսանող»
  • Ավագ դպրոցի «Լավագույն աշակերտ»

Մրցանակները հանձնեցին ռեկտոր Գ. Վարդանյանը, պատվավոր պրոֆեսոր Ո. Մարուխյանը, պրոռեկտորներ Է. Էլբակյանը և Ա. Գրիգորյանը, պրոֆեսոր Գագիկ Շմավոնյանը, Քոլեջի տնօրեն Ռ. Քարամյանը, Ուխ նախագահ Մ. Մարտիրոսյանը։

«Պոլիտեխնիկ մրցանակաբաշխություն 2021»-ի արդյունքներն են՝

«Լավագույն աշակերտ»

1.Հովսեփ Կարենի Կարապետյան

2.Միլենա Արթուրի Թովմասյան

3.Լիլիթ Էդիկի Ադամյան

«Քոլեջի լավագույն ուսանող»

1.Նորայր Տիգրանի Համբարձումյան

2.Կլարա Արմենի Պողոսյան

3.Դավիթ Միքայելի Հակոբյան

«Լավագույն ինժեներ»

1.Երվանդ Միքայելի Տերտերյան

2.Լուսինե Սամվելի Սարգսյան

3.Օլյա Տիգրանի Ծորմուտյան

 «Լավագույն բակալավր»

1.Էլյանորա Հայկի Հովհաննիսյան

2. Գայանե Հայկի Մոմչյան

3. Արման Արամի Վերդյան

«Լավագույն մագիստրոս»

1.Տիգրան Դավիդի Գրիգորյան

2.Նանե Հրանտի Ալեքսանյան

3.Սուսաննա Մանվելի Մկրտչյան

«Լավագույն ասպիրանտ»

1.Արամ Գևորգի Խաչատրյան

2.Ալինա Լևոնի Ադյան

3.Տիգրան Արտակի Դեմիրչյան

Հաղթողները պարգևատրվեցին ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի Ոսկե հուշամեդալներով, իսկ անվանակարգերում երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը Տիգրան Սուքիասյանին, ով 1997-1998 թվականներին հանդիսացել է Ուսանողական խորհրդի նախագահ և Գևորգ Հարությունյանին, ով 2017-2021 թվականներին հանդիսացել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ, պարգևատրեց ՀԱՊՀ Շքանշանով, որպես խրախուսանք ուսանողական ոլորտում կատարած աշխատանքի և Ուսանողական խորհրդում ունեցած մեծագույն ավանդի համար։

«Տարվա լավագույն հասարակական գործիչ» անվանակարգում որպես լավագույն, մեդալ շնորհվեց ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահ Ռաֆայել Թովմասյանին։

Հասարակական գործունեությունը իր ուրույն տեղն ունի Պոլիտեխնիկական առօրյայում։ Կամավորական գործունեությունն առանձնանում է անշահախնդրությամբ, նվիրվածությամբ, հավելյալ արժեքների ստեղծմամբ և տարածմամբ, այն  իր բնույթով ազնիվ է և սեփական կրթօջախում լավ գործի ծառայելուց բացի ձևավորում է նվիրվածության մշակույթ և կերտում ուսանողական ժառանգություն։ Պոլիտեխնիկական անշահախնդրությունը առանց ակնկալիքների է։ Իսկ յուրաքանչյուր լավ աշխատանք արժանի է գնահատանքի և խրախուսանքի և մենք, կարևորելով այս ամենը, հանձն առանք այս գաղափարի  իրականացմանը՝ ՀԱՊՀ Ուսանողական Խորհրդի նախագահ Միքայել Մարտիրոսյանը, ուսումնառության ընթացքում համալսարանական հասարակական ակտիվ գործունեություն ծավալած ուսանողներին պարգևատրեց պատվոգրերով, իսկ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի կողմից հիմնադրված Սպիտակ դիպլոմներով պարգևատրեց Էդգար Մարկոսյանին և Աիդա Կիրակոսյանին, ովքեր կրթության հետ համատեղել են ազնիվ և անաչառ հասարակական աշխատանքը:

Միջոցառման ավարտին ներկաները դիտեցին ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի կողմից նկարահանված անակնկալ տեսահոլովակը։Եվս մեկ անգամ շնորհավորում ենք անվանակարգերում հաղթող ճանաչված ուսանողներին և աշակերտներին։

«Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն-2021»-ի բոլոր հյուրերը խորին գոհունակությամբ լքեցին դահլիճը, իրենց հետ տանելով վառ տպավորություններ և հիշողություններ։