DAAD-ի տարածաշրջանային տնօրենի հետ տեղեկատվական հանդիպում

DAAD-ի տարածաշրջանային տնօրենի հետ տեղեկատվական հանդիպում

DAAD-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Գեբհարդ Ռոյլը տեղեկատվական հանդիպում է ունենալու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի վարչական, դասախոսական և ուսանողական համակազմի հետ:

Հանդիպմանը կներկայացվեն DAAD-ի մագիստրոսական և դոկտորական կրթաթոշակների հնարավորություններ Գերմանիայում ուսանելու համար և ամառային լեզվի դասընթացներ (գերմաներեն)։

Ծրագրերին կարելի է մասնակցել ինչպես գերմաներենի, այնպես էլ անգլերենի իմացությամբ:

Տեղեկատվական հանդիպումը տևելու է 2 ժամ, որից 30 րոպե տրամադրվելու է ՀԱՊՀ-ի  վարչական համակազմին,  1 ժամ` ուսանողներին, 30 րոպե` դասախոսական անձնակազմին:

Ծրագրի հիմնական թեմաներն են`

  • կրթաթոշակների տրամադրում
  • ամառային դասընթացներ

Հետաքրքրված անձանց հրավիրում ենք սույն թվականի մայիսի 11-ին ժամը 12:30-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ Ռեկտորատի նիստերի դահլիճ: