ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը շնորհավորում է բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը

ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը շնորհավորում է բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը
Սիրելի ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ,
ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը շնորհավորում է բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Նոր տարին և հատկապես Սուրբ ծնունդն այն բացառիկ տոներն են, որ միավորում են բոլորիս` անկախ ամեն ինչից: Դրանք տոներ են, որ առիթ են տալիս ամփոփելու անցնող տարին, ծրագրելու անելիքները, մտորելու գալիքի մասին:
💛Այսօր ամփոփում ենք 2022 թվականը՝ իր ձեռքբերումներով և փորձություններով։
✨Թող նոր տարին լինի առողջության, զարգացման, ստեղծարար մտքերով ու ձեռքբերումներով լի տարի։
2023 թվականին բոլորիս մաղթում ենք՝
12 ամիս հաղթանակ, 33 շաբաթ հաջողություն, 365 օր առողջություն, 8760 ժամ կրեատիվ մտքեր, 525600 րոպե դրական լիցքեր:
Պոլիտեխնիկցիները 2023-ի մասին դեռ շատ են խոսելու։
Ու թող այս տարին միայն բարօրություն և խաղաղություն բերի մեր Հայրենիքին։