Սեպտեմբերի 20-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային սիրողական կրոսավազքի մրցաշարը, որի նախապատրաստական և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Մեկնարկը Փարաքար գյուղի մերձակա տարածքից՝ ժամը 13:00-ին։

Մրցաշարի նպատակներն են՝ հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը:

Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն ֆիզիկական համապատասխան պատրատականություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, իսկ Մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձման պայմանագրին կարելի է ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջում՝ https://escs.am/ (մարզիկներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ):

Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով։

1-ին տարիքային խումբ՝ (2005-2007 թթ. ծնված) դպրոցականներ (աղջիկներ և տղաներ) – 2 կմ,

2-րդ տարիքային խումբ՝ (1987-2004 թթ. ծնված) կանայք, (1982-2004 թթ. ծնված) տղամարդիկ – 10 կմ,

3-րդ տարիքային խումբ՝ (1986 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, (1981 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ – 10 կմ:

4-րդ՝ աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման խմբով -10 կմ:

Մասնակցության հայտը ներկայացնել  մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ (էլ. հասցե՝ [email protected]

Դրամական մրցանակներով կպարգևատրվեն ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցները, իսկ ՀՀ քաղաքացի չհանդիսացող մասնակիցները կարող են մասնակցել մրցաշարին, առանձին հաշվարկով և մրցանակային 2-րդ, 3-րդ գրաված մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, մեդալներով, իսկ 1-ին տեղեր գրաված մասնակիցները նաև հուշանվերներով։

Հարցերի և մանրամասն տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 59-96-33(010) 59-96-32(094) 80-09-77, երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:00-18:00: