Phototech լուսանկարչության մրցույթ

Phototech լուսանկարչության մրցույթ
Եթե պոլիտեխնիկցի ես և սիրում ես լուսանկարել, ապա այս մրցույթը հենց քեզ համար է։
Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհուրդը, FashionBox լուսանկարչական ստուդիայի հետ համատեղ մեկնարկում է Phototech լուսանկարչության մրցույթը։
Այսպիսով՝ դեկտեմբերի 11-ին ժամը 12:00-ին մենք սպասում ենք քեզ՝ ինչպես նկարողի, այնպես էլ նկարվողի դերերում։
Լուսավոր ու ամանորյա միջավայրը մեզնից, քո և ընկերներիդ գալն էլ ձեզնից։)
Լավագույն նկարները ստացած մասնակիցը կստանա հնարավորություն մասնակցելու անվճար լուսանկարչության դասընթացի FashionBox ֆոտո-ստուդիայում։
Կարող ես լուսանկարել թե’ ֆոտո ապարատով, թե’ հեռախոսով🤳
Հնարավորություն ունես նաև լուսանկարի վրա կատարել Adobe Photoshop ծրագրով որոշ ուղղումներ։
Լուսանկարները կարող ես ուղարկել հետևյալ հղմամբ՝

Մենք հենց քո նկարներին ենք սպասում։ Այնպես որ մասնակցի’ր, լուսանկարի’ր, հաղթի’ր և ստացիր հնարավորություն դառնալ պրոֆեսիոնալ այս ոլորտում։