Հաշվի առնելով ՀԱՊՀ-ի Ուսանողական խորհրդի 2014թ. օգոստոսի 29-ի նախագահության նիստի որոշումը, ուսանողության ոլորտում այսուհետև ՀԱՊՀ-ի Ուսանողական խորհրդի ամենամյա «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ» մրցույթ անցկացնելու կարգի մասին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհուրդը հայտարարում է հերթական «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ» մրցույթ։

«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ» մրցույթի անվանակարգերն են՝

  • Լավագույն ասպիրանտ
  • Լավագույն մագիստրոս
  • Լավագույն բակալավր
  • Լավագույն աշակերտ
  • Քոլեջի լավագույն  ուսանող
  • Լավագույն ինժեներ

Անվանակարգերի հաղթողները որոշվելու են Ուսանողական խորհրդի նախագահի կարգադրությամբ հաստատված հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովի կողմից պարգևների հավակնող թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է՝ համաձայն ՈւԽ-ի նախագահության նիստի որոշման:

Մրցույթը բաց է ՀԱՊՀ-ում սովորող բոլոր ուսանողների (կրթական աստիճանը` բակալավր, մագիստրոս, ասպիրանտ), ավագ դպրոցի աշակերտների և քոլեջի ուսանողների համար:

Մրցույթն անց է կացվում ինքնաառաջադրման սկզբունքով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներքոնշյալ փաստաթղթերը ներկայացնել կայքի առցանց գործիքակազմի միջոցով.

1) անձնագրի պատճեն

2) լուսանկար (3×4սմ, բարձր որակի)

3) ինքնակենսագրություն

4) բուհից տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ)

5) երաշխավորագիր (ինստիտուտի տնօրենից, ֆակուլտետի դեկանից, ամբիոնի վարիչից, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցչից

6) Ուսանողական խորհրդի նախագահի կողմից տրվող տեղեկանք հասարակական ակտիվության մակարդակի մասին

7) մասնագիտական նվաճումները հավաստող փաստաթղթերի պատճեններ

8) հեղինակային (նորարարություն, գյուտ, հայտնագործություն) աշխատանքների առկայությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ

9) վեհաժողովների, համաժողովների, գիտաժողովների, աշխատաժողովների մասնակցությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ (օր.` մասնակցության սերտիֆկատ/հավաստագիր, վկայական, պատվոգիր)

10) դասընթացների, սեմինարների, թրեյնինգների մասնակցությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ (օր.` մասնակցության սերտիֆկատ/հավաստագիր, վկայական, պատվոգիր)

11) սեփական նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերի պատճեններ

12) ՀՀ-ում գիտական և մասնագիտական հոդվածների, հետազոտությունների հրապարակումը հավաստող փաստաթղթերի պատճեններ

13) միջազգային մակարդակում գիտական և մասնագիտական հոդվածների, հետազոտությունների հրապարակումը հավաստող փաստաթղթերի պատճեններ

14) Հոգաբարձուների խորհրդում, Գիտական խորհրդում և ակադեմիական այլ խորհուրդներում անդամությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ (հնարավոր է նաև նախկինում անդամության վերաբերյալ փաստաթղթերի ներկայացում)։

1-6 կետերում ներկայացված փաստաթղթերը պարտադիր են, մնացած բոլոր փաստաթղթերի առկայությունը հավելյալ միավորներ կտա անվանակարգերի հավակնորդներին:

Յուրաքանչյուր կետի պահանջին համապատասխան փաստաթղթերի առկայությունը գնահատվում է որոշակի միավորով։

Հավելյալ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք դիմել ինստիտուտային կամ ֆակուլտետային Ուսանողական խորհուրդներ։

Գրանցման համար այցելեք https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScsHohoZX51ffqTPq-dEV1RQEtaCHlu-AJliW04rZIJ0H4DFQ/viewform :

Գրանցման վերջնաժամկետն է սույն թվականի փետրվարի 15-ը: