ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը կազմակերպում է գրաֆիկ դիզայնի միանգամից 4 դասընթաց

ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը կազմակերպում է գրաֆիկ դիզայնի միանգամից 4 դասընթաց
🤩ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը կազմակերպում է գրաֆիկ դիզայնի միանգամից 4 դասընթաց։
✨Ստեղծել պարզ, գեղեցիկ և, միևնույն ժամանակ, բազմաբովանդակ դիզայներական աշխատանքներ` համատեղելով պարզ ձևերը, գույները, գծերն ու տեքստերը:
 Գրաֆիկական դիզայնի միջոցով ուսանողները բացահայտում են աշխարհի հետ վիզուալ հաղորդակցումը: Հետևողական քայլերով ուսանողները ընդլայնում են իրենց մտահորիզոնն ու բացահայտում իրենց ստեղծագործական ներուժը:
Դասընթացներն անցկացնելու է գրաֆիկ դիզայներ, «Mrjoons design school/studio»-ի համահիմնադիր և գրաֆիկ դիզայնի դասընթացավար՝ Լիլիթ Բավիկյանը։
Դասընթացի ավարտից հետո կկարողանաս՝
   1. մշակել նոր դիզայնի կոնցեպտներ և գրաֆիկա
 2. զարգացնել ստեղծարար մտածելակերպ
😉Միասին կստեղծենք նաև քո պորտֆոլիոն՝ ի համապատասխան աշխատաշուկայի տենդենցներին։
Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցով։
Ուսումնական ընթացքն ուղեկցվում է գործնական առաջադրանքներով։
Դասընացի բոլոր փուլերը հաջողությամբ ավարտելուց հետո շրջավարտներին տրվում է հավաստագիր։
‼️ Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 27։

Դասընթացին գրանցվելու համար՝  https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSchuq_Fc7dtGief2LP2nZrZFPkMMCO6kSChZD18HsY_VuRE4Q/viewform?usp=sf_link