Հյուրընկալվել էինք Հանրային ռադիոընկերություն: Խոսեցինք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մի շարք հակասահմանադրական և որոշ աբսուրդային կետերի մասին:

Հյուրընկալվել էինք Հանրային ռադիոընկերություն:  Խոսեցինք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մի շարք հակասահմանադրական և որոշ աբսուրդային կետերի մասին:

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհուրդը կոչ է անում որոշումներ կայացնելիս հաշվի առնել ուսանողության ձայնը, քանզի ուսանողն է հանդիսանում կրթության հիմնական շահառուն:

Այսպիսին էր ՀԱՊՀ ուսանողական խորհրդի արձագանքը ՀՀ կառավարության կողմից դեկտեմբերի 3-ին «Բարձրագույն կրթության և գիտության» ՀՀ օրենքի նախագծի հաստատման մասին:

Ուսանողական խորհուրդը իր խորը մտահոգությունն է հայտնում օրենքի նախագծի մի քանի հոդվածների մասին, տեղեկացնելով, որ այն սպառնալիք է ուսանողության իրավունքներին ոչ միայն հիմա, այլ նաև ապագայում։