«Միասնության ուժը 2022» հավաքի գրանցում

«Միասնության ուժը 2022» հավաքի գրանցում

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Ուսանողական խորհուրդը, Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում, օգոստոսի 5-10-ը կանցկացնի «Միասնության ուժը» ռազմահայրենասիրական, ուսանողական-երիտասարդական հավաքը։

Հավաքի 6 օրերի շրջանակներում, համաձայն հավաքի կանոնների,  երիտասարդները կբաժանվեն 3 ճակատների և հանուն միասնության հաղթանակի  միմյանց հետ կմրցեն ավելին քան 15 սպորտային, ինտելեկտուալ և մշակութային մրցութաձևերում։ Կանցկացվեն նաև հանդիպումներ հասարակական, քաղաքական և մշակութային գործիչների հետ։

Այս տարի ճակատները անվանակոչվել են ի պատիվ Հայաստանի հանրապետության ազգային հերոսների, ովքեր իրենց գործունեությունը ծավալել են 3 տարբեր ուղղություններով՝ ռազմական, մշակութային և գիտական:

«Կարմիր Ճակատ»-ը կկրի հայազգի ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) անունը։

«Կապույտ ճակատ»-ը կկրի ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ ՀՀ ազգային հերոս Վաղինակ Միքայելի Ազնավուրյանի (Շառլ Ազնավուր) անունը:

«Ծիրանագույն ճակատ»-ը կկրի հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր, ԽՍՀՄ սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ՀՀ ազգային հերոս  Վիկտոր Համազասպի Համբարձումյանի անունը:

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը հզորգաղափարախոսական միջոցառում է, որը     նպատակ ունի երիտասարդների մոտ գերակա դարձնել հայրենասիրությունը,  միասնությունը ու թիմային պայքարը, ինչպես   նաև նպաստելհայրենանվեր գաղափարների սերմանելուն ու զարգացմանը:

Շտապե՜ք գրանցվել և մասնակիցը լինել տարվա ամենասպասված միջոցառմանը։

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 15-ը ներառյալ: