Սույն թվականի օգոստոսի 7-ին ՀԱՊՀ «Պոլիտեխնիկ» ուսումնառազմաառողջարանային ճամբարում օրը սկսվեց առավոտյան տողանով, որից հետո տեղի ունեցավ ֆուտբոլի ընկերական խաղ-հանդիպում՝ ֆուտբոլի առաջնությունում առաջին հորիզոնականը զբաղեցրած Արկադի Տեր-Թադևոսյանի անվան կարմիր ճակատի և «Հայաստանի Լրագրողների հավաքական»-ի միջև:

Սույն թվականի օգոստոսի 7-ին ճամբարում օրը սկսվեց առավոտյան տողանով, որից հետո տեղի ունեցավ ֆուտբոլի ընկերական խաղ-հանդիպում՝ ֆուտբոլի առաջնությունում առաջին հորիզոնականը զբաղեցրած Արկադի Տեր-Թադևոսյանի անվան կարմիր ճակատի և «Հայաստանի Լրագրողների հավաքական»-ի միջև:
Օրը նվիրված էր ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան Շառլ Ազնավուրին: Ունեցանք հադիպում՝ «Քեզ համար Հայաստա՛ն» խորագրով՝ նվիրված Շառլ Ազնավուրին: Մեզ հյուրընկալել էին երգիչ, «Ազնավուրագետ» Հայկ Պետրոսյան, և Newmag խմբագրության փոխտնօրեն և գլխավոր խմբագիր՝ Ավետիս Հարությունյանը և Գնել Նալբանդյանը: Նշենք, որ Newmag խմբագրությունը հայերեն է թարգմանում Ազնավուրի գրքերը և հանուն վաճառքի:
Կայացավ շատ հետաքրքիր հանդիպում քննարկում, հարց-պատասխան, իսկ լավագույն հարցի հեղինակը արժանացավ Ազնավուրի գրքերից մեկի հայկական թարգմանությանը:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ վոլեյբոլի առաջնությունը, որտեղ հաղթող ճանաչվեց Շառլ Ազնավուրի անունը կրող կապույտ ճակատը:
Օրվա ավարտին մեզ հյուրընկալել էր բալետմաստեր Արտյոմ Ռաֆայելյանը, ում հետ անցկացրեցինք հաջորդ օրվա կայանալիք ֆլեշմոբի նախապատրաստական աշխատանքները: