ՀԱՊՀ «Պոլիտեխնիկ» ուսումնառազմաառողջարանային ճամբար՝ երկրորդ օր

ՀԱՊՀ «Պոլիտեխնիկ» ուսումնառազմաառողջարանային ճամբար՝ երկրորդ օր
Սույն թվականի օգոստոսի 6-ին Պոլիտեխնիկական ճամբարում օրը սկսվեց առավոտյան տողանով: Օրը նվիրված էր հայ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանին: Ունեցանք Վիկտոր Համբարձումյանին նվիրված հանդիպում՝ «Աստղագիտության հայկական ուղեծիրը» խորագրով: Մեզ հյուրընկալել էին STARMUS-ից՝ Լևոն Թադևոսյանը, Քրիստինե Խաչիկյանը և Վահե Իսրայելյանը, «Տիեզերք» երիտասարդական- կրթական նախաձեռնությունից՝ Հարություն Ստեփանյանը և Բյուրականի աստղադիտարանից՝ Գայանե Բալեյանը: Հանդիպումը կայացավ շատ անմիջական մթնոլորտում, եղավ հարց ու պատասխան, իսկ լավագույն հարցի հեղինակը արժանացավ գիրք-մրցանակի:
Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցավ ֆուտբոլի առաջնությունը, որտեղ հաղթող ճանաչվեց Արկադի Տեր-Թադևոսյանի ճակատը, այնուհետև հրաձգության և շախմատի առաջնությունները, որտեղ նույնպես հաղթող ճանաչվեց կարմիր ճակատը: