«Միասնության Ուժը 2021» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաք

«Միասնության Ուժը 2021» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաք

2021 թվականի օգոստոսի 2-ին, Կոտայքի մարզի Հանքավանի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում մեկնարկեց «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը:
«Միասնության ուժը» հավաքին մասնակցում են ավելի քան 170 երիտասարդ ՀՀ-ից և Արցախից: Միջոցառման հիմքում դնելով ազգային արժեքները, մասնակիցներին, միասնության ակնկալիքով, ՀՀ դրոշի խորհրդանշական գույների ներքո ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը առանձնացրել է երեք ճակատների, անվանելով նրանց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետի կոչման արժանացած Ժորժ Գևորգյանի, Տիգրան Բադալյանի և Կարապետ Անտոնյանի անուններով, իսկ ջոկատները, որոնցից կազմված են ճակատները կկրեն պոլիտեխնիկցի 27 զոհված հերոսների անունները։
«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը հզոր գաղափարախոսական միջոցառում է «հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսով, միասին դեպի բարձունքը ձգտող երկու երիտասարդների նմանվող տարբերանշանով:
Հավաքի ընթացքում անցկացվելու են մարզական, մշակութային և ինտելեկտուալ մրցույթներ, որոնց գնահատմամբ և արդյունքներով որոշվելու են հաղթող ջոկատները, իսկ հետագայում` ճակատը: Հիշեցնենք, որ առաջին «Միասնության ուժը» ուսանողական, երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը անցկացվել է 2016 թվականի օգոստոսի 8-11-ը: Օգոստոսի 3-ին «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարարական ճամբարում «Միասնության ուժ-2021» երիտասարդական-ուսանողական հավաքի շրջանակներում մեզ էր հյուրընկալվել պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ, Շիրակի մարզի նախկին մարզպես Տիգրան Պետրոսյանը:Այցի նպատակն էր հավաքի մասնակիցների համար խոսել կարևորագույն թեմաներից, որոնք վերաբերվում են մասնավորապես մեր ժամանակների կրթությանը և դրա կազմակերպմանը: Ելույթի վերաբերյալ հարցերով հանդես եկան մի շարք մասնակիցներ, ունենալով արդյունավետ քննարկումներ: Հանդիպումներից զատ տեղի ունեցան մի շարք սպորտային և մշակութային մրցույթներ։ Օգոստոսի 4-ին «Միասնության ուժ-2021» երիտասարդական-ուսանողական հավաքի շրջանակներում մեզ են հյուրընկալվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ, ովքեր հավաքի մասնակիցների հետ կանցկացնեն վարժանքներ և կսովորեցնեն ինչպես վարվել արտակարգ իրավիճակների դեպքում: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ տիկին Նավասարդյանը  «Միասնության ուժը» ռազմահայրենասիրական հավաքի մասնակիցներին ցուցադրեց տուժածին առաջին օգնություն ցուցաբերելու նրբությունները: Պարոն Խաչատրյանը երիտասարդներին ցուցադրեց հրդեհի մարման հմտություններ և ճիշտ վարվելու կանոններ: ԱԻՆ աշխատակիցնեևի օգնությամբ ռազմահայրենասիրական հավաքի մասնակիցները ձեռք բերեցին նաև գետանցման հմտություններ:  «Միասնության ուժ-2021» երիտասարդական-ուսանողական հավաքի շրջանակներում մեզ էր հյուրընկալվել Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանը: Վերջինս երիտասարդների հետ զրուցեց կյանքի մարտահրավերների, դրանց դրսևորման և հաղթահարման մասին:
Մասնակիցները զրույցի ընթացքում Տեր Մարկոսին հնչեցրին իրենց հետաքրքրող հարցեր, արդյունքում ունենալով արդյունավետ քննարկում և կարծիքների փոխանակում: Տեղի ունեցավ միջճակատային ֆուտբոլային խաղ կարմիր և ծիրանագույն ճակատների միջև: Խաղը ավարտվեց ի օգուտ ծիրանագույն ճակատի:
Ֆուտբոլային խաղին հաջորդեց վոլեյբոլի մրցարշավը կարմիր և կապույտ ճակատների միջև, որի արդյունքում կապույտ ճակատը վերցրեց հաղթանակը:
Հաջորդիվ կապույտ և ծիրանագույն ճակատների միջև բակսետբոլի մրցարշավն էր, որն ավարտվեց ի օգուտ կապույտ ճակատի: Օգոստոսի 5-ին «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարարական ճամբարում «Միասնության ուժ-2021» երիտասարդական-ուսանողական հավաքի մասնակիցները վաղ առավոտից միմյանց բարի լույս և հաջող օր մաղթեցին և որոշները արժանացան պատվոգրերի ինտելեկտուալ և սպորտային մրցումներում լավագույնը ճանաչվելու համար: Տողանից անմիջապես հետո հավաքի մասնակիվները դիմավորեցին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասնագետների:
Վերջիններս ուսանողների հետ անցկացրին ռազմատեղագրության և քիմիական պաշտպանության վարժանքներ և դասախոսություններ: Երիտասարդները մեծ հետաքրքրությամբ և ակտիվությամբ էին հետևում ընթացքին:
Միաժամանակ ճակատները անցկացնում են մշակութային փորձեր գալա համերգին ներկայանալու համար: Օգոստոսի 6-ին «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարարական ճամբարում «Միասնության ուժ-2021» երիտասարդական-ուսանողական հավաքի մասնակիցները վաղ առավոտից տողանի ժամանակ միմյանց բարի լույս մաղթելուց անմիջապես հետո անցան միջճակատային մրցումներին: Այսօր հավաքի մասնակիցներին այցելեցին ՀԱՊՀ ռեկտոր պարոն Գոռ Վարդանյանը և ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը: Վերջիններս ուսանողների հետ զրուցեցին բուհական խնդիրների և դրանց լուծումների մասին: «Միասնության Ուժը 2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ փառատոնի հինգերորդ օրվա կարևորագույն իրադարձությունն էր հանդիսավոր գալա համերգը, որի ընթացքում հավաքին մասնակից ճակատների անդամները ներկայացրին իրենց կողմից պատրաստված պարի, երաժշտական և թատերական համարները։
Բոլոր ճակատների երեքական պարային համարների շարքում էին հայկական պարերը, որոնք հանդիսատեսի համար ապահովեցին դիտարժանություն և ակտիվ մթնոլորտ։ Օգոստոսի 7-ին «Միասնության ուժ» ուսանողական-երիտասարդական հավաքը Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների և այլ կառույցների երիտասարդ ուսանողներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն մասնակցել մշակութային, ինտելեկտուալ և մարզական մրցույթների, այլև ընկերական մթնոլորտում ծանոթանալ, շփվել տարեկիցների հետ:
«Հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսի ներքո այս տարի նույնպես ավելի քան 200 երիտասարդ մրցեցին 3 ճակատներում, որոնք անվանակոչվել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետի կոչման արժանացած Ժորժ Գևորգյանի, Տիգրան Բադալյանի և Կարապետ Անտոնյանի անուններով:
Հուլիսի 7-ին կայացավ «Միասնության ուժ» երիտասարդական-ուսանողական հավաքի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀԱՊՀ Տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման գծով պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը, Ընդունելության կենտրոնի տնօրենի տեղակալ, պատասխանատու քարտուղար Կարապետ Կոգարովը, Քոլեջի տնօրենի պաշտոնակատար Ռաֆֆի Քարամյանը և Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը։
Հավաքի ավարտին մասնակիցներին հանձնվեցին միջճակատային մրցույթների պատվոգրերն ու մրցանակները։
«Միասնության Ուժը 2021» ուսանողական միջբուհական հավաքում հաղթող ճանաչվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետի կոչման արժանացած Տիգրան Բադալյանի անունը կրող ճակատը, ինչի համար շնորհավորում ենք ճակատի բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր վերելքներ ու հաղթանակներ։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին Ժորժ Գևորգյանի և Կարապետ Անտոնյանի ճակատները։
Շնորհավորում ենք «Միասնության Ուժը – 2021» հավաքի բոլոր մասնակիցներին և վստահաբար ասում, որ կրկին հաղթեց միասնության ուժը։

Երգի մրցույթը առանձնացավ յուրօրինակ և որակյալ կատարումներով։
Թատերական ներկայացումներ պատրաստելն ու մատուցելը երկար աշխատանք ու նվիրում է պահանջում, սակայն մասնակից երեք ճակատների ուսանողների համար անհնարին ոչինչ չկա։ Հուզիչ և թեմատիկ թատերական համարների կատարման արդյունքում հանդիսատեսը պարզապես ապշած էր:
Գալա համերգի վերջում իր ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը։
Գ.Հարությունյանը մասնավորապես շնորհակալություն հայտնեց հերոսների ծնողներին՝ նշելով, որ պատիվ է կրել Կարապետներ, Տիգրաններ և Ժորժեր շապիկները։ Պարոն Հարությունյանը իր շնորահակալական խոսքը ուղղեց նաև ժյուրիի անդամներին անաչառ և պրոֆեսիոնալ գնահատականների համար, նաև բոլոր այն բուհեր ուսանողներին ովքեր մասնակից եղան հավաքին։
Վստահ ենք, որ նմանատիպ գեղեցիկ Գալա համերգը անկրկնելի ավարտ կարող է հանդիսանալ հավաքի համար։