ՀԱՊՀ-ում անցկացվեց π թվին նվիրված ինտելեկտուալ խաղ-մրցույթ։ Մրցույթի ընթացակարգը սիմվոլիկ կերպով պտտվում էր π թվի շուրջը

ՀԱՊՀ-ում անցկացվեց π թվին նվիրված ինտելեկտուալ խաղ-մրցույթ։ Մրցույթի ընթացակարգը սիմվոլիկ կերպով պտտվում էր π թվի շուրջը

1988թ.-ից ի վեր՝ յուրաքանչյուր տարվա 3-րդ ամսվա 14-րդ օրը աշխարհում նշվում է որպես π (Պի) թվի օր՝ մատնանշելով մաթեմատիկայում կարևոր նշանակություն ունեցող հաստատունի առաջին երեք թվանշանները՝ 3.14։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, բնականաբար, անմասն չի մնում օրվա խորհրդից

ՀԱՊՀ-ում անցկացվեց π թվին նվիրված ինտելեկտուալ խաղ-մրցույթ։ Մրցույթի ընթացակարգը սիմվոլիկ կերպով պտտվում էր π թվի շուրջը։

Խաղին մասնակցում էին 14 թիմեր։ Առաջին փուլում նրանք պատասխանեցին 14 տարբեր թեմաների վերաբերող 14-ական հարցերի։ Առաջին փուլը հաղթահարած 3 թիմերը շարունակեցին պայքարը ևս 3 տարբեր թեմաների շուրջ։

Երկրորդ փուլի ամփոփումից հետո, խաղի վերջնարդյունքում երեք ուժեղագույն թիմերը գրանցեցին հետևյալ արդյունքները՝

  1. Մետավերս
  2. ТТшники
  3. Negus

Շնորհավորում ենք հաղթող թիմերին և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին ևս մեկ հետաքրքրաշարժ և ինտելեկտուալ միջոցառման մի մասը դառնալու համար: