2023 թվականի փետրվարի 27-ը առանձնահատուկ էր պոլիտեխնիկցիների օրացույցում, քանի որ հենց այդ օրը Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացավ ուսումնական տարվա ամենասպասված ու հիշարժան իրադարձությունը՝ 2021-2022 ուսումնական տարին ամփոփող «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխությունը»

2023 թվականի փետրվարի 27-ը առանձնահատուկ էր պոլիտեխնիկցիների օրացույցում, քանի որ հենց այդ օրը Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացավ ուսումնական տարվա ամենասպասված ու հիշարժան իրադարձությունը՝ 2021-2022 ուսումնական տարին ամփոփող «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխությունը»։
Մրցանակաբաշխության մասնակիցները պարգևատրվեցին
🔸լավագույն աշակերտ
🔸 քոլեջի լավագույն ուսանող
🔸լավագույն բակալավր
🔸լավագույն մագիստրոս
🔸լավագույն ասպիրանտ
🔸լավագույն ինժեներ
🔸լավագույն հասարակական գործիչ
անվանակարգերում։
Չորս տարի անընդմեջ հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղված ուսանողները պարգևատրվեցին ՀԱՊՀ ՈւԽ Սպիտակ Դիպլոմներով, իսկ ուսանողական խորհրդի կամավորները ստացան հասարակական ակտիվ գործունեության մասին վկայող հավաստագրեր։
   Լավագույն ուսանողներին ու աշակերտներին ողջունեցին և շնորհավորական ուղերձներ հղեցին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Տիգրան Ավինյանը, ՀԱՊՀ ռեկտոր պարոն Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ պարոն Արեգ Գրիգորյանը և պարոն Էլբակ Էլբակյանը, ՏՀՏԷ ինստիտուտի տնօրեն տիկին Սիրանուշ Մանուկյանը, ՀԱՊՀ քոլեջի տնօրեն պարոն Ռաֆֆի Քարամյանը և ՀԱՊՀ ՈւԽ նախագահ Միքայել Մարտիրոսյանը։
   Երեկոյի մշակութային տրամադրությունը իրենց ջազային կատարումներով ապահովեցին պոլիտեխնիկցի տաղանդավոր պարուհիներն ու Պոլիտեխնիկ Բենդը։