Սույն թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ «Look around» Գիտության փառատոնը

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ «Look around» Գիտության փառատոնը

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ «Look around» Գիտության փառատոնը, որի կազմակերպիչն էր՝ «Ռոսատոմ» Պետական կորպորացիան և Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանը, իսկ գործընկերներն են՝ «Այբ» կրթական հիմնադրամը, «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության մանկական թանգարանը, «Mind center» կենտրոնը և այլ կենտրոններ։

Կրեատիվ գործընկերն է՝ Ատոմային բնագավառի տեղեկատվական կենտրոնը (ԱԲՏԿ)։ Փառատոնին մասնակցել են ոչ միայն Երևանի, այլև նաև Հայաստանի մարզերի բնակիչները։ Այն հետաքրքիր էր բոլորին և՜ աշակերտներին, և՜ ուսանողներին։ Այդ օրը մասնակիցները խորասուզվել են գիտության և տեխնոլոգիաների աշխարհ և կարողացել են համադրել ուսուցողական միջոցառումը և զբոսանքը ամբողջ ընտանիքով։

Փառատոնի ընթացքում կազմակերպվել են բազմազան զվարճալի և ճանաչողական խաղեր, որոնց միջոցով երեխաները յուրացնում էին նոր գիտելիքներ։ Խաղերի և մրցույթների մասնակիցները նշում են, որ դրանք հետաքրքիր էին յուրաքանչյուր փուլում։

Ռոսատոմն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը սերտորեն համագործակցում են կրթական ոլորտում։ Դպրոցականների և ուսանողների համար իրականացվող միջոցառումները Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կրում են պարբերական բնույթ և ուղղված են գիտության ու կրթության հանրահռչակմանը։