Միասնության Ուժը ուանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքի 4-րդ օր

Միասնության Ուժը ուանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքի 4-րդ օր

<<Միասնության Ուժը 2022>> ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքի 4-րդ օրը, ինչպես կարգն է, սկսվեց առավոտյան տողանով:

Օրը նվիրված էր հայազգի ռազմական գործիչ Արկադի Տեր-Թադևոսյանին: Օրվա առաջին կեսին ունեցանք հանդիպում՝ նվիրված Արկադի Տեր-Թադևոսյանին՝ «Նոր հարսանիք լեռներում» խորագրով:

Հանդիպման շրջանակներում մեզ հյուրընկալել էին Արկադի Տեր-Թադևոսյանի որդին՝ Հայկ Տեր-Թադևոսյանը Կոմանդոսի մարտական ընկերներ՝ Արայիկ Մուրադյանը և  Արկադի Կարապետյանը:
Խոսեցինք Արկադի Տեր-Թադևոսյանի ռազմական ուղու մասին, հետաքրքիր քննարկում ունեցանք «Հարսանիքը լեռներում» ռազմական օպերացիայի վերաբերյալ, ինչպես նաև ճամբարի մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող թեմատիկ հարցերը տալ մեր հյուրերին:

<<Պոլիտեխնիկ ուսումնամարզաառողջարարական ճամբար էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաշվարկ:

Ճամբարի մասնակիցները խմբերի բաժանված մասնակցում էին տարբեր դասընթացների: Պրակտիկ դասընթացներ անցկացվեցին արտակարգ իրավիճակներում բացազատման կանոնների մասին: Մասնակիցների մի խումբ գետանցում կատարեց պարանների միջոցով, մի խումբ էլ կատարեց հրդեհի հանգցնում ջրաշիթերի օգնությամբ: Դասընթացներից հետո հարց-պատասխանի միջոցով մասնակիցները տեղեկացան արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և հստակ գործողություններ կատարելու կաննոնների մասին:

Մեզ հյուրընկալել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը: Ճամբարի մասնակիցների հետ Գոռ Վարդանյանը անցկացրեց շատ հետաքրքիր հանդիպում-քննարկում՝ «Պոլիտեխնիկի զարգացման ճանապարհը խորագրով»: Խոսվեց կրթության որակի լավացմանը ուղղված միջոցառումների մասին, ՀԱՊՀ քոլեջի ուսանողները հարցեր հղեցին քոլեջի ընդունելության կարգի վերաբերյալ,տարբեր բուհերի ուսանողներից հարցրեր հնչեցին ռեկտորի մոտիվացիայի և անցած ճանապարհի մասին։

Օրվա ընթացքում ունեցանք ինտելեկտուալ մրցույթներ՝ «Ինչ Որտեղ Երբ» և «Բրեյն Ռինգ» խաղերի շրջանակներում, որտեղ ամենաինտելեկտուալ ճակատ ճանաչվեց Արկադի Տեր-Թադևոսյանի անունը կրող կարմիր ճակատը:
Ազատ ժամերին մասնակիցները մեծ ոգևորությամբ պատրաստվում էին հաջորդ օրը կայանալիք գալահամերգին և վայելում էին ճամբարում գտնվելու վերջին օրերը✨