«Խոսքի ուժը» բանավեճային  առաջնության եզրափակիչ փուլ

«Խոսքի ուժը» բանավեճային  առաջնության եզրափակիչ փուլ
Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ «Խոսքի ուժը» բանավեճային  առաջնության եզրափակիչ փուլը:Միմյանց դեմ բանավիճում էին «SOCIETY OF SCEPTICS» և «SUSPIRIA» թիմերը:
💬 Բանավեճի թեման էր՝ «Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է առաջինը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»:
Թե՛ կողմ, թե՛ դեմ դիրքորոշում ունեցող թիմերը լավագույն արդյունք ցուցաբերեցին և փորձեցին իրենց դիրքորոշումը արդարացնել:
⚡️Թեժ խաղի արդյունքում հաղթող ճանաչվեց՝
🥇 «SOCIETY OF SCEPTICS» թիմը
🥈 «SUSPIRIA» թիմը
🥉«Մեծ Հայք» թիմը
👩🏻‍💼«Լավագույն բանավիճող» անվանակարգին արժանացավ Էլիզա Մարտիրոսյանը:

Այսպիսով ամփոփվեց ևս մեկ ստացված և բազմաբովանդակ Բանավեճ,որի արդյունքում թե՛ մասնակիցները,թե՛ հանդիսատեսը,թե՛ ժյուրի անդամները հեռացան նոր գիտելիքներով և փորձով:🌟