Պոլիտեխնիկական ճամբարի վերջին՝ 5-րդ օր

Պոլիտեխնիկական ճամբարի վերջին՝ 5-րդ օր

✨Պոլիտեխնիկական ճամբարի վերջին՝ 5-րդ օրը սկսվեց առավոտյան տողանով:

Կեսօրին ունեցանք երկու մրցութաձևերի առաջնություններ՝ իրար հաջորդող: Առաջինը բասկետբոլն էր, որտեղ հաղթող ճանաչվեց Շառլ Ազնավուրի անվան կապույտ ճակատը և երկրրորդը՝ Ազգային խաղերն էր, որտեղ, նույնպես հաղթող ճանաչվեց կապույտ ճակատը:

Մի փոքր հանգստից հետո ճամբարի մասնակիցները ձեռնամուխ եղան շա՜տ սպասված գալահամերգի վերջնական փորձերին, որպեսզի լավագույնս ներկայացնեն իրենց ճակատները:
Եվ արդեն երեկոյան տրվեց գալահամերգի մեկնարկը: Ճակատները ներկայացան հինգ տարբեր մրցութաձևերում՝ երգ, պար, ներկայացում, սոցիալական տեսահոլովակ և ՈւՀԱ:

Ժյուրին բազմիցս համոզվել էր, և այս անգամն էլ բացառություն չէր, որ մենք, լինելով տեխնոլոգիական բուհի ուսանողներ, կարողանում ենք մշակույթը յուրովի մատուցել հանդիսատեսին: Իհարկե այս արդյունքի մեջ իրենց մեծ ներդրումն ունեին այլ բուհերի ուսանողները, ովքեր, ավելի մոտ գտնվելով մշակույթին, իրենց մասնագիտական գիտելիքներով տվեցին հետաքրքիր լուծումներ:
Գալահամերգից հետո ճամբարի մասնակիցները հավաքվեցին խարույկի շուրջ՝ հրաժեշտ տալու արդեն հարազատ դարձած Պոլիտեխնիկական մեծ ընտանիքին:

Վստահ ենք, որ նմանատիպ գեղեցիկ Գալա համերգը անկրկնելի ավարտ հանդիսացավ <<Միասնության Ուժը 2022>> հավաքի համար։