«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ» ուսանողական-երիտասարդական ռազմահայրենասիրական հավաք

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ» ուսանողական-երիտասարդական ռազմահայրենասիրական հավաք

Հարգելի պոլիտեխնիկցիներ.

Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարարական ճամբարում, ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունենալու «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ» ուսանողական-երիտասարդական ռազմահայրենասիրական հավաքը։ «Միասնության Ուժը 2022»-ը օգոստոսի 5-10-ը մեկ հարկի տակ է համախմբելու ՀՀ բուհական հաստատություններում ուսանող բազմաշնորհ և ակտիվ երիտասարդներին։

«Միասնության ուժը 2022» ուսանողական-երիտասարդական հավաքի երեք ճակատները անվանվել են ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ ԶՈւ Գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի, ՀՀ Ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգիոնի կոմանդոր, շանսոնյե Շառլ Ազնավուրի և ՀՀ Ազգային հերոս, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր, ՀԽՍՀ ԳԱԱ երկրորդ նախագահ Վիկտոր Համբարձումյանի անուններով:

🔴Կարմիր ճակատ․ #ԱՐԿԱԴԻՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ճակատի ղեկավարն է ՀԱՊՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի ուսանող` Դավիթ Հովհաննիսյանը:

🔵Կապույտ ճակատ. #ՇԱՌԼԱԶՆԱՎՈՒՐ

Ճակատի ղեկավարն է ՀԱՊՀ Էլեկտրաէներգետիկայի իմստիտուտի ուսանող` Տարոն Հովակիմյանը:

🟠Ծիրանագույն ճակատ․ #ՎԻԿՏՈՐՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ճակատի ղեկավարն է ՀԱՊՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի ուսանող` Ալեն Գրիգորյանը: