Հունիսի 1-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ «Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը

Հունիսի 1-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ «Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը

Հունիսի 1-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ «Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը, որին ներկա էին նաև ՀԱՊՀ պրոռեկտորներ Է. Էլբակյանը և Ս. Ասատրյանցը, ՀԱՊՀ Քոլեջի տնօրեն Ռ. Քարամյանը։

Պոլիտեխնիկական խաղերի մեկնարկը առաջին անգամ տրվել է դեռևս 2014 թվականին ուսանողական խորհրդի կողմից և այժմ այն կրում է ավանդական բնույթ։ Դեպի բարձունք ձգտող երիտասարդ. սա «Պոլիտեխնիկական խաղեր» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի խորհրդանիշն է:

Այս տարի խաղերը նվիրված էին 44-օրյա պատերազմում ընկած մեր ուսանողական ընկերներին։  Նրանք հայրենիքին անմնացորդ նվիրման և անձնազոհության օրինակ թողեցին մեզ՝ ապրողներիս։ Պոլիտեխնիկական խաղերի հանդիսավոր փակման արարողությանը ներկա էին մեր հերոս տղաների ծնողները։

Փակման արարողությունը բաղկացած էր երկու հատվածից։ Համաձայն 2021 թվականի փետրվաի 8-ի  Ուսանողական Խորհրդի նախագահության նիստում կայացված որոշման, ստեղծվել է Պոլիտեխնիկի Ուսանողական խորհրդի Երախտագիտության մեդալ, որով հետմահու պարգևատրվում են Պոլիտեխնիկցիները  հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում բացառիկ նվիրվածության, ցուցաբերած քաջության և արիության համար։ «Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի փակման արարողության ընթացքում Երախտագիտության մեդալներով պարգևատրվեցին  44 օրյա պատերազմում անմահացած հերոսներ՝ Շավարշ Բենյամինյանի, Սարգիս Ծատուրյանի, Արա Սաֆարյանի և Գևորգ Գրիգորյանի ծնողները։

Մրցույթ-փառատոնի երկրորդ հատվածում 44 օրյա պատերազմում անմահացած հերոսների ծնողները իրենց տղաներին նվիրված մրցույթաձևերի հաղթող թիմերին շնորհեցին հավաստագրեր և անվանական գավաթներ։

ՀԱՊՀ պրոռեկտոր Է. Էլբակյանը հավաստագրեր և գավաթներ հանձնեց «Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերին։ Երրորդ հորիզոնական՝ ՀԱՊՀ Քոլեջի թիմ Երկրորդ հորիզոնական՝ ՏՀՏԷԻ 1 թիմ Առաջին հորիզոնական՝ ՀԱՊՀ Ավագ դպրոցի թիմ։ Շնորհավորում ենք բոլոր թիմերին և մասնակիցներին։