Դե՜ ինչ, պոլիտեխնիկական ընտանիքի հիշարժան օրերին ավելացավ ևս մեկը

Դե՜ ինչ, պոլիտեխնիկական ընտանիքի հիշարժան օրերին ավելացավ ևս մեկը
Դե՜ ինչ, պոլիտեխնիկական ընտանիքի հիշարժան օրերին ավելացավ ևս մեկը։
Մարտի 19-ին տեղի ունեցավ տարվա առաջին արշավը, որի ընթացքում այցելեցինք Սբ. Գևորգ եկեղեցի, որը գտնվում է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում: Կառուցվել է 13-րդ դարում Զաքարյան Հայաստանի օրոք։ Այնտեղ են պահվել Սուրբ Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները։ Սաղմոսավանք վանական համալիր, կառուցվել է 13-րդ դարում։ Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է։
Սաղմոսը հոգևոր երգն է։ Սաղմոսավանքը աշխարհում միակ վանքն է, որտեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել։ Հովհաննավանք վանական համալիր, այն գտնվում է Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում։ Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին։
Հայկական պատմամշակութային արժեքներին ծանոթանալու հետ մեկտեղ, օրը լի էր ընկերական ջերմությամբ, խաղերով ու զվարճանքով, ինչն էլ օրվան հաղորդեց յուրահատուկ կոլորիտ:

Այսպիսով, շարունակելու ենք բացահայտել Հայաստանը պոլիտեխնիկական մեծ ընտանիքով արդեն 2023 թվականին: