Ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում

Ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում

Ներկայացնում ենք մեր հարցազրույցը ՀՊՃՀ «Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի» ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ս.Խ.Սողոմոնյանի հետ:

-Ե՞րբ և ու՞մ նախաձեռնությամբ է հիմնադրվել «Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի» ֆակուլտետը ՀՊՃՀ-ում։

-«Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի» ֆակուլտետը ՀՊՃՀ-ի ուսանողական և դասախոսական ամենամեծ թվակազմ ունեցող և իր նշանակությամբ ու դերով առաջատար ֆակուլտետներից է։ Որպես Ֆակուլտետ,  այն ձևավորվել է 1995թ․ նախկին «Հաշվողական տեխնիկա» ֆակուլտետի բազայի վրա, որը, որպես ինքնուրույն ստորաբաժանում, կազմակերպվել է 1979թ․։

1961թ․  «Էլեկտրատեխնիկական» ֆակուլտետի հիմքի վրա ձևավորվեց «Հաշվողական տեխնիկա» ֆակուլտետը, որի առաջին դեկանը եղել է պրոֆեսոր Կ․ Աբրահամյանը 440՝ ուսանողական կազմով։ 1965թ․ այն վերանվանվեց «Տեխնիկական կիբեռնետիկայի» ֆակուլտետ։ 1972թ․ այն տրոհվեց երկու ֆակուլտետների՝ «Տեխնիկական կիբեռնետիկայի» և «Ռադիոտեխնիկայի»։ Ընդունելության հետագա աճը, որը թելադրված էր մասնագետների պահանջարկով, հանգեցրեց նրան, որ 1978 թ․  «Տեխնիկական կիբեռնետիկա» և «Ռադիոէլեկտրոնիկայի» ֆակուլտետներից առանձնացվեցին հաշվողական տեխնիկայի բնագավառի մասնագիտությունները և ձևավորվեց «Հաշվողական տեղնիկա» ֆակուլտետը՝ 1495 ուսանողով ։ Արդյունքում՝ «Հաշվողական տեղնիկայի» ֆակուլտետի իրավաժառանգորդը դարձավ ներկայիս «Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի» ֆակուլտետը։

 

-Ներկայումս քանի՞ ուսանող ունի ֆակուլտետը։

-Ներկայումս մեր ֆակուլտետում սովորում է 1200 ուսանող՝ ներառյալ մագիստրատուրայում սովորող ուսանողները։ Սակայն այդ ցուցանիշը առավելագույնը չէ։ Ֆակուլտետի ուսանողներ քանակը հասել է մինչև 1400-1000։

 

-Ինչպիս՞ի մասնագիտություններ են ուսումնասիրվում ֆակուլտետում։

-Ֆակուլտետում իրականացվում է 4 կրթական ծրագիր՝ կրտսեր մասնագետի, ճարտարագիտության բակալավրի,  մագիստրոսի և ճարտարագետ հետազոտողի, ապահովելով ուսուցման հետևյան մասնագիտությունների գծով․

  • Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
  • Քոմփյութերային համակարգեր և ցանցեր
  • Տեզեկատվության անվտանգության և ծրագրային ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում։

 

Տարբեր լրատվամիջոցներ խոսում են, որ այս տարի մեր ֆակուլտետում 30 տեղեր են ավելացել։ Ճի՞շտ են այդ խոսակցությունները։

-Տեղ չի ավելացել։ Որպես կանոն բոլորս գիտենք, որ սահմանվում և համալսարանը հայտարարում է տեղերի կոնկրետ քանակ՝ անվճար և վճարովի հիմունքներով։ Նախարարությունը հաստատում է այդ թվաքանակը, և հետագայում համալսարանի ներսում, ավելի ճիշտ նախարարության ներսում, եթե դիմորդների թիվը մեծ է, լրացուցիչ ընդունելություն է կատարվում, որի արդյունքում 30-ին մոտ դիմորդներ լրացուցիչ ընդունվել են։ Մենք սահմանել էինք վճարովի 220 տեղ, բայց ընդունվել են մոտ 250 ուսանող։

 

Ինչպիսի՞ սերունդ է տվել «Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի» ֆակուլտետը։

-Ֆակուլտետի շրջանավարտներից շատերը հիմա գիտության վաստակավոր գործիչներ են՝ դոկտորներ,պրոֆեսորներ, ակադեմիկոսներ։ Մեր պրոֆեսորադասախոսական կազմի 50-60 տոկոսը կազմում են մեր ֆակուլտետի շրջանավարտները։ Շատ հիմնարկ- ձեռնարկուտյունների տնօրեններ մեր ֆակուլտետի ուսանողներ են եղել։ Օրինակ « Կապի ինստիտուտի» ՓԲԸ տնօրենը, «Unicomp»- տնօրենը։ Եթե թվեմ, ապա այդ շարքը շատ երկար կլինի։ Հավելեմ նաև, որ ներկա դրությանբ Synopsis Armenia հայաստանյան մասնաճյուղում աշխատողների 50 տոկոսից ավելին մեր ֆակուլտետի սաներն են։

 

-Ինչպիսի՞ կապեր կան արտասահմանյան կազմակերպությունների և համալսարանների հետ։

-Մեր համալսարանը, ինչպես նաև մեր ֆակուլտետը համագործակցում է արտասահմանյան մի շարք կազմակերպությունների և համալսարանների հետ։ Դեռևս ԽՍՀՄ տարիներից սերտ կապերի մեջ ենք եղել առաջատար ուսումնական և գիտական հիմնարկությունների հետ։ Այժմ ֆակուլտետն ակտիվորեն մասնակցում է համալսարանի միջազգային կապերի ձևավորման և ամրապնդման գործին, որն իրականացնում է ինչպես համահամալսարանական միջազգային ծրագրերի, այնպես էլ անհատական նախաձեռնություններով ձևավորված միջազգաին կոնտրակտների և տարբեր դրամաշնորհների միջոցով (Tempus-Tacis, NATO Science, NISCUPP, USAID, UNDP/GEF, INTAS, Eurasia, Eueromed, McArtur, ANSEF, SCOPES և այլն)։ Վերջին տարիներին տարբեր գործարար կապեր են հաստատվել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Հունաստանի, Ֆրանսիայի, Ավստրիային, Գերմանիային, Շվեյցարիայի, Անգլիայի մի շարք համալսարանների հետ, ինչը, աճող արտաբյուտջետային միջոցների հետ մեկտեղ, մեծապես նպաստում է ֆակուլտետի լաբորատոր-համակարգչային բազային արդի մակարդակի և նրա պարբերական բարելավման ապահովմանը։ Կցանկանայի նշել նաև, որ այս տարի Kaspersky լաբորատորիայի հետ կայացել է 6-րդ կոնֆերանսը, որը առաջին անգամ տեղի էր ունենում Հայաստանում, ինչը վկայում է այն մասին, որ մեզ մոտ կա գիտական մեծ մերուժ։ Կոֆերանսի արդյունքում մեր ուսանողներից երկուսը մեկնեցին միջազգային փուլին մասնակցելու։ Հոկտեմբերի վերջին հյուրընկալելու ենք Կասպերսկուն և իր աշխատակիցներին։ Այցի շրջանակներում սպասվում են կոնֆերանսներ, կարդալու են դասախոսություններ, ինչպես նաև մեզ մոտ կբացվի «Kaspersky» լաբորատորիա։ Հմագործակցությունը տեղի է ունենում նաև ուսանողների փոխանակմամբ, որոնք մեկնում են ուսումը շարունակելու արտերկրում։

Synopsys Armenia կազմակերպությունը լայն համագործակցություն է ծավալում ՀՊՃՀ-ի հետ հիմնականում ուսանողներ վերցնելով  «Կիբեռնետիկա և «Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի» ֆակուլտետներից։ Մեր ֆակուլտետների ցանկացած մասնագիտացումներից հնարավոր է դիմել տվյալ կազմակերպությանը։

Բացի «Ձեռնարկություններ և կառավարում» և «Համակարգչային Գեղարվեստական նախագծում» մասնագիտացումներից, մնացած բոլոր մասնագիտություններով երկրորդ կուրսն ավարտելուն պես ուսանողները դիմում են և ընտրության կարգով, հարցազրույցով ընտրվում ուսումը շարունակելու։ Հավաելեմ, որ հարցազրույցում ներառված հարցերը զուտ մասնագիտական են։

 

-Ինչպիսի՞ հեռանկարներ ունեն ֆակուլտետի շրջանավարտները Հայաստանում։

-Մասնագիտության պահանջարկը կարող եմ վստահ ասել, որ Հայաստանում մեծ է։ Մեր ուսանողները կարող են աշխատել ցանկացած հիմնարկ-ձեռնարկություններում։ Նշեմ ամենակարևորը, որ հեռանկարը, պահանջարկը կախված է միայն գիտելիքից, սա այն դաշտն է, որտեղ խելացին իր տեղը կարող է գտնել ցանկացած երկրում։

 

-Ձեր խորհուրդը ապագա ճարտարագետներին։

-Ամենակարևորը լինեն հետևողական։ Մեր աշխատանքը ավելի արդյունավետ կլինի, եթե յուրաքանչյուր աշխատակից, ուսանող գտնվի իր տեղում, այսինքն յուրաքանչյուրը կատաի իր առաջ դրված պարտականությունները։ Ուսանողը գա լսարան սովորելու համար։ Յուրաքանչյուրը հասկանա իր դերն ու կշիռը այս կյանքում։