Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկաա

Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկաա

Վերջին ժամանակահատվածում բավականին մեծ քննարկում ունեցող հարցերից մեկի «Կիրառական մաթեմատիկա» և համալսարանական «Ֆիզիկայի» ամբիոնի միացման մասին ավելի ճշգրտված և հավաստի տեղեկություններ ստանալու համար զրուցեցինք ֆիզիկայի ամբիոնի վարիչ ֆ-մ գ․ դ․ , պրոֆեսոր Ա․ Խաչատրյանի հետ։

Ա․ Խաչատրյանը նշեց, որ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» ֆակուլտետի հիմնական գաղափարը նախկին «Կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետում իրականացվող մասնագիտությունների կիրառական բաղադրիչի ընդհանրացումը և արդիականացումն է։ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» ֆակուլտետը ձևավորվել է «Կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ և «Ֆիզիկա» ամբիոնի միացման և վերակազմավորման արդյունքում։ Նոր ֆակուլտետն ընդգրկում է 3 ամբիոններ՝ ընդհանուր մաթեմատիկական կրթության, ֆիզայի և մասնագիտական մաթեմատիկական։

«Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» ֆակուլտետի ստեղծումը հեռանկարային է, քանի որ այն ապահովում է զարգացման լայն հնարավորություններ։ Ֆակուլտետը նմատակ ունի ձևավորելու վիրտուալ ուսումնական և գիտական լաբորատորիաների կենտրոն։ Տարատեսակ ֆիզիկական, տեխնոլոգիական, տնտեսագիտական և այլ բնույթի պրոցեսների մոդելավորումը ժամանակակից ֆիզիակմաթեմատիկական տեսական և կիրառական գիտությունների հիմնախնդիրներից է։ Առաջատար համալսարաններից շատերը այդ ուղղությամբ աշխատանքներ վարելով, նոր թափ են հաղորդում իրենց գիտական և ուսումնական գործընթացներին։

Մոդելավորման խնդիրների իրականացման կենտրոն ունենալը չափազանց կարևոր է համալսարանի համար վարկանիշի առումով։ Աշխատանքի ճիշտ կազմակերպման պարագայում կարող ենք դառնալ կրթական և գիտական նոր տեխնոլոգիաների ստեղծող, այլ ոչ թե հանդիսանալ բացառապես նրանց ներկրող և սպառող։ Կարևոր է այդ ամենի ստեղծումն իրականացնել ուսանողների ներգրավվմամբ, ինչը զարգացմանը կհաղորդի տևական բնույթ և կստեղծի նախադրյալներ հետազոտողների համապատասխան դպրոցի ձևավորման առումով։ Հասկանալի է, որ ուսանողների ներգրավվումը հնարավոր է միայն նրանց կողմից համապատասխան ծրագրավորման մեթոդների տիրապետման պարագայում զուգորֆված մաթեմատիկա և ֆիզիկա  առարկաների խոր իմացությամբ։

Վերջում Ա․ Խաչատրյանն ավելացրեց, որ նոր մասնագիտությամբ ընդունելությունը կկատարվի սկսված հաջորդ ուսումնական տարուց։

Հարկ ենք համարում նշել այն կարևոր փաստը, որ այս ՄԻԱՎՈՐՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ հեղինակը Ա․Ժ․ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ է։