Վստահում եմ մարդկանց, ակնկալելով նաև վստահություն իմ նկատմամբ

Վստահում եմ մարդկանց, ակնկալելով նաև վստահություն իմ նկատմամբ

Ներկայացնում ենք «Ճարտարագետ» ամսագրի [Հաջողության բանաձևը] խորագրով հարցազրույցը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ։ 

 

-Կպատմե՞ք մի հիշարժան դեպք Ձեր պատանեկությունից։

Ինչպես պատանեկան, այնպես էլ երիտասարդ տարիքում զբաղվել եմ նմանակումներով։ Նմանակում էի հայտնի մարդկանց, դերասանների, պաշտոնատար անձանց։

Հիշում եմ ՝ 1973 թվականն էր, հորաքույրս բնակվում էր Բաքվում։ Ամառային արձակուրդներին հանգիստս վայելելու նպատակով  մեկնեցի հորաքրոջս մոտ։ Բաքվի կենտրոնում բնակչության մեծամասնությունը հայեր էին (այն ժամանակների համար բնական երևույթ էր)։ Այդ օրերին էր, որ պետք է տեղի ունենար Հայաստանի «Արարատ», Տաշքենդի «Պախտակոր» ֆուտբոլային թիմերի հանդիպումը։ Բաքվի հայերը համախմբված ու միասնական կերպով հավաքվել և սպասում էին խաղի սկզբին։ Դեռ խաղը չէր սկսվել ,ու առավել ևս հաղթանակ չէր գրանցվել, բայց բոլոր բակերում արդեն տոնական ու հաղթական տրամադրություն էր տիրում, կարծես բոլորը հավատում էին հայերի փառահեղ հաղթանակին։ Նրանք 100-200 հոգով հավաքվել և բակերում ռադիոռեպորտաժներ էին լսում սպասբելիք խաղից։ Այդ խաղը «Արարատ» թիմի համար շատ կարևոր էր՝ առաջատարի դիրքը պահելու համար։

Բոլորը գիտեին, որ խաղը սկսվելու է ժամտ 19։00-ին։ Բաքվում ընկերացած մի տղայի հետ որոշեցինք խաղ խաղալ երկրպագուների գլխին։ Եվ տարածեցինք, որ խաղը սկսվելու է ոչ թե 19։00-ին այլ 18։00-ին։ Բոլորը բակում հավաքվել էին, իսկ ես վերցնելով ռադիոընդունիչը, սկսեցի որպես մեկնաբան, ով ուղիղ կապով միացել է Տաշքենդից։ Մեզ ոչ ոք չէր տեսնում քանի «ռեպորտաժ» – ը վարում էինք փակ սենյակից։ Մոտ մի քսան րոպե հետո, երբ արդեն ըստ իմ հաղորդածի հաշիվը դարձել էր 6-0 օգուտ «Արարատի», բոլորը ցնծում էին իմ ամեն մի գոլ գոռալուց հետո, դրանից էլ մեր ադրենալինն էր բարձրանում։ Սակայն մեր ուրախությունը երկար չտևեց, քանի որ գտան մեզ՝ ռադիոընդունիչը իմ ձեռքին։ Բոլորը մեծ բարկություն ու հիասթափություն ապրեցին՝ իմանալով ճշմարտությունը, ապրեցին՝ իմանալով ճշմարտությունը և ինձ սպառնացին, որ եթե «Արարատ»-ը իրականում չհաղթի ապա ինձ «Լինչի դատաստանի» կենթարկեն։ Սրտի թրթիռով սպասում էի, թե երբ է սկսվելու խաղը, իսկ  խաղի սկսվելուց հետո սպասում էի ավարտին։ Ի տխրություն ինձ րոպեներն անցնում են, իսկ մենք պարտվում էինք 1-0 հաշվով։ Բայց մեր տղաները, ինձ ևս մեկ անգամ հուսախաբ չանելով, վերջին րոպեներին խփելով 2 գոլ՝ գրանցեցին ևս մեկ հաղթանակ։ Իմ ուրախությունը անսահման էր, քանզի իմ կատակը , պատրաստված երկրպագուների համար, վատ ավարտ չունեցավ ինձ համար։ Մանկության տարիներից ֆուտբոլի մեծ սիրահար եմ եղել և մինչև այժմ էլ շատ հետաքրքրված եմ։

                         

-Ինչպես ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։

-Մասնագիտությամբ ճարտարագետ շինարար եմ։ Ավարտել եմ ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցը։ Գերազանց առաջադիմություն ունեի և երբ ավարտական դասարանում էի սովորում, ընկերներով որոշեցինք ընդունվել Պոլիտեխնիկի ամենամեծ մրցույթ ունեցող բաժինը։ Եվ տեսանք, որ «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտությունն է ամենամեծ մրցունակություն ունեցողը։ Այդպիսով ընդունվեցի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (այն ժամանակ ԵրՊԻ-ի) ճարտարապետաշինարարական ֆակուլտետը։ Դրանից հետո աշխատել եմ արտադրությունում։ Մոսկվայում պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն շինարարական տեխնոլոգիաների գծով։ Ժամանակի ընթացքում այնպես ստացվեց, որ արդեն 15տարի զվաղվում եմ տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր հմայքը և, որ ամենակարևորն է, պետք է սիրես այն։

 

-Ուսանողական տարիներից ինչպիսի՞  հիշարժան դեպքր եք հիշում։

-Մասնակցում էի «Ուսանողական գարուն» խմբակներին։ Էլի նմանակումներ էի անում։ Այն ժամանակ կար «Ռւսսիա» կինոթատրոն, որն ուներ շատ մեծ ու գեղեցիկ սրճարան, որտեղ ուսանողներով հավաքվում և կազմակերպում էինք բազմաթիվ երեկույթներ՝ փոքր –ինչ կտրվելով դասերից։ Այդ տարիներին Կոմերիտմիության կենտկոմը որոշեց, որ այդ սրճարանը տրամադրելու է Պոլիտեխնիկին, որովհետև «Ուսանողական գարունները» հիմնականում Պոլիտենիկում էին ընթանում, բոլոր «Ուսանողական գարունների» առաջամարտիկը Պոլիտեխնիկն էր։ Ես տարբեր միջոցառումներ էի վարում։ Այդ տարիներն ինձ համար շատ թանկ են ու միշտ կմնան իմ հիշողության մեջ։

 

Ինչպիսի՞  նախասիրություններ ունեք։ Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում։

-Իմ հիմնական հոբբին ֆիլատելիան է։ Այսօր ես Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահն եմ։ Յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային խորհրդանիշները, որոնք ի ցույց են դրվում ոչ միայն դրոշով, օրհներգով, զինանշանով, դրամով, այլ նաև մանականիշներով։ Ֆիլատելիայով տարվել եմ մոտ 30 տարեկան հասակից։ Բավականին մեծ հավաքածուներ ունեմ, որոնց հիմնական թեման քրիստոնեությունն է, Հայաստանը՝ Հին Հայաստանը, Նոր Հայաստանը, ԽՍՀՄ-ը և Ռուսաստանը։ Իսկ այժմ փորձում եմ հավաքել Նապոլեոնին վերաբերվող նամականիշներ։ Ինչպես արդեն նշեցի, նաև ֆուտբոլի մեծ սիրահար եմ և ազատ ժամանակս լրացնում եմ երբեմն ֆուտբոլային հանդիպումներ դիտելով՝ արդեն իսկ ՏՂԱՆԵՐԻՍ հետ։

 

-2004 թվականից սկսած դուք «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն եք։ Գիտենք, որ դուք պաշտոնավարում էիք նաև ամերիկյան «Լեդա Սիսթեմս»-ի հայաստանյան մասնաճյուղում։ Ինչպե՞ս տեղի ունեցավ շինարարականից անցումը տեղեկատվական ոլորտին։

-Երբ Միխայիլ Գորբաչովը եկավ իշխանության խորհրդային տարիներին, այդ «Երյաթյա վարագույրը» միանգամից վերացավ, քանի որ նա հռչակեց ազատ շուկայական հարաբերությունների գաղափարը, և ամբողջ ԽՍՀՄ տարածքում հայտնվեցին տարբեր տնտեսվարող սուբյեկտներ։ Ընկերոջս՝ Վահրամ Մուրադյանի հետ մի ընկերություն բացեցինք, որը զբաղվում էր տարբեր տեսակի տեխնիկական սարքերի առևտրով։ 1991 թ․ Վահրամ Մուրադյանը մեկնեց ԱՄՆ։ Իսկ ես մնացի Հայաստանում և սկսեց աշխատել ՀՀ կառավարությունում։ 1995 թ․ Վ Մուրադյանը ԱՄՆ-ում հիմնադրեց «Լեդա Սիսթեմս» ընկերությունը և 1997 թվականին ինձ հրավիրեց այնտեղ առաջարկելով միանալ իրեն և Հայաստանում բացել  «Լեդա Սիսթեմս»-ի  մասնաճյուղը։ Ավելի խորամուխ լինելով հասկացա, որ այս առաջարկը կարող է բավականին խոստումնալից լինել և բազում դռներ բացել այս ասպարեզում։ Վերադառնալով Հայաստան՝ 1999 թվականին բացեցինք «Լեդա Սիսթեմս» Հայաստանյան մասնաճյուղը։ 2004 թվականին, երբ «Սինոփսիս Արմենիա»-ն գնեց «Լեդա Սիսթեմս» ընկերությունը, ես «Սինոփսիս» կազմակերպության կողմից նշանակվեցի «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն։

 

-Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել Ձեր հարազատ բուհը։

-Ասեմ, որ շատ եմ սիրում իմ բուհը, շատ հպարտ եմ, որ ՀՊՃՀ-ի ուսանող եմ եղել։ Եթե այսօր ամուր կանգնած եմ այս հողի բրա, ապա պարտական եմ նաև իմ հարազատ բուհին։ Կցանկանայի բուհիս անունը առաջիկա տարիներին տեսնել աշխարհի լավագույն 500 բուհերի անունների կողքին։ Վստահ եմ, որ երազանքս անկատար չի մնա և այդ օրն էլ սարերի հետևում չի։

 

-Ինչպիսի՞ ընթացակարգ ունի ՀՀ նախագահի կրթական պարգևների մրցանակաբաշխությունը։

-Նախագահի մրցանակի համար հայտարարվում է մրույթ հարցազրույցային բնույթով։ Գործում է հանձնաժողով, որի կազմում են ՀՊՃՀ ռեկտորը, ՀՊՀ ռեկտորը, Ռայլֆ Յիրիկյանը, Արմեն Բալդրյանը, Գարեգին Չուքազսյանը, Տեր-Մեսրոպ Արամյանը, Վազգեն Մելիքյանը, Արկադի Խաչատրյանը, Լիլիթ Գևորգյանը։ Հարցազրույցը կոնկրետ թեմա չունի։ Հարցերը տրվում են տարբեր թեմաներից՝ հասկանալու համար ուսանողի զարգացածության մակարդակը ոչ միայն մասնագիտական առումով, այլ նաև դռա սահմաններից դուրս․ ինչպես է կողմնորոշվում մասնակիցը տարբեր իրավիճակներում, նրա դատելու կարողությունները, աշխարհայացքը, տրամաբանելու ունակությունները։ 15-20 րոպե տևող հարցազրույցի ժամանակ կարող է հնչել մոտ 50 հարց։ Հանձնաժողովի անդամները, գնահատելով յուրաքանչյուրին, գումարելով միավորները, հաղթողին որոշում են միավորների միջինը հաշվելուվ։ Հավելեմ նաև, որ այս մրցանակի գաղափարը «Սինոփսիս Արմենիա» կազմակերպությանն է։ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համաձայնությունը ստանալով՝ ավանդույթ դարձրինք այն։ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ը հանդիսանում է նախագահի լիազոր ներկայացուցիչ, իսկ «Սինոփսիս Արմենիա» կազմակերպությունը՝ հովանավոր։

 

-Մեր համալսարանի 80-ամյա հոբելյանի հետ կապված ինչպիսի՞ ծրագրեր ունեք։

-Ես նաև ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցացիայի նախագահն եմ։ Այս տարի մեր ասոցիացիայի և բուհի ղեկավարության հետ համատեղ որոշեցինք 5 ավանական կրթաթոշակ սահմանել բուհի լավագույն ուսանողների համար, որը նվիրում ենք բուհի 80 ամյակին։ Իսկ «Սինոփսիս Արմենիա»-ն կազմակերպեց ծառատունկ ՀՊՃՀ-ի տարածքում, որը ունենալու է շարունակական բնույթ։ Անցկացրել ենք նաև գիտակրթական սեմինար նվիրված սիրելի բուհի հոբելյանին։

 

-Ինչպիսի՞ հեռանկարներ ունի ուսանողը՝ աշխատանքի անցնելով «Սինոփսիս Արմենիա» կազմակերպություն։

 -Մեր համագործակցությունը ՀՊՃՀ-ի հետ կայանում է նրանում, որ համալսարանի «Միկրոէլեկտրոնիկային համակարգեր և նխեմաներ» ամբիոնը տեղակայված է մեր ընկերության տարածքում և ըստ էության ուսանողները, մնալով ՀՊՃՀ ուսանող, սովորում են այնպիսի ծրագրով, որը լիովին համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ Ուսանողները ստանում են համաշխարհային կրթական նշաձողին համապատասխանող կրթություն իրենց նեղ մասնագիտությամբ։

 

-Հմագործակցությունը ՀՊՃՀ-ի հետ ինչպիսի՞ արդյունք է տվել «Սինոփսիս Արմենիա» կազմակերպությանը։

-Միայն այն փաստը, որ մեր աշխատակիցների մոտ 35 տոկոսը ճարտարագիտական համալսրանի նախկին ուսանողներ են և պատրաստված են մեր ամբիոնի կողմից, խոսում է այն մասին, որ այս համագործակցությունը ուղղակի գերարդյունավետ է։ Կարող եմ վստահորեմ ասել, որ ՀՊՃՀ-ն այն կրթական դարբնոցն է, որտեղից նախապատվորեն կարող ենք մասնագետներ ընդունել։

 

-Վերջերս քաղաքապետարանի ընտրություններում դարձաք ավագանու անդամ։ Ինչ՞ կտա դա Ձեզ քաղաքական ասպարեզում։

 -Ես շատ եմ հետաքրքրվում քաղաքականությամբ, ինքս էլ քաղաքական գիտությունների ասոցացիայի խորհրդի անդամ եմ, բայց ակտիվ խաղացող երբեք չեմ եղել այդ դաշտում։ Ավելի շատ իմ ուժերը փորձել եմ մասնագիտական և հանրային տիրույթներում։ Ավագանու անդամ դառնալը ինձ համար միջոց չէ, որ ես դրանով ակտիվ քաղաքական դաշտ մտնեմ։ Իսկապես դա դիտարկում եմ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու մի հնարավորություն, որովհետև նախ իմ մասնագիտական քաղաքաշինական կարողությունները ցույց դնել։ Նաև գտնում եմ, որ քաղաքային տնտեսությունը ինքը շատ հետաքրքիր ոլորտ է, որտեղ թիմով հանդես գալով կարող ես որոշակի խնդիրներ լուծել։ Միգուցե և պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ եղել եմ քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ 90-ականններիմ։

 

Ձեր բարեմաղթանքը ՀՊՃՀ ուսանողությանը։

-Ուրախ կլինեի, որ ուսանողները հասկանային մի պարզ ճշմարտությում, որ ուշ թե շուտ գալու ՝ այն ժամանակը, երբ ԳԻՏԵԼԻՔՆ Է ԼԻՆՈՒ ԱՅՆ ՈՒՂԵՆԻՇԸ, որով մարդը կարող է արժևորվել, թե շրջապատում, թե ընտանիքում և թե իր իսկ երկրում։ Անկիրթ մարդը չպետք է դերակատարում ունենա հասարակությունում։ Մեզ հաղթողներ են պետք։ Հաղթանակի հասնելու համար առողջ գաղափարներ են պետք և իհարկե մարդիկ, թիմակիցներ, համախոհներ, որոնք այդ գաղափարները կգեներացնեն և կյանքի կկոչեն։

 

Ինչո՞ւ որոշեցիք ունենալ ԲԼՈԳ

-Իրականում վերջին տարիներին բազմաթիվ ոչ վիրտուալ սոցիալական խմբերում եմ եղել, համախոհների ու գաղափարակիցների հետ հերաքրքիր քննարկումների, բանավեճերի արդյունքում ծնվել են նոր գաղափարներ, նոր նախագծեր ու ծրագրեր։ Դրանցից շատերն իրականացել են, մի նոր, կարևոր գործի սկիզբ դարձել։

Երկար եմ մտածել բլոգ ունենալու անհրաժեշտության մասին։ Լայն շփումների, վիրտուալ աշխարհում ազատ արտահայտվելու պահաջից ելնելով ցանկանում եմ իմ մասնագիտական կարողությունը, աշխատանքային փորձը օգտակար դարձնել հատկապես երիտասարդներին։

Վստահ եմ, որ վիրտուալ աշխարհում իմ յուրատեսակ «հաշվետվությունը» և շփումները շահագրգիռ, հարուստ ներուժ ունեցող մարդկանց հետ նոր ուղիներ կբացեն։

 

-Հաջողության [ԲԱՆԱՁԵՎԸ]

 -Վստահում եմ մարդկանց, ակնկալելով նաև վստահություն իմ նկատմամբ։ Միայն փոխադարձ վստահությունը կարող է արդյունք տալ։