Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն – 2017

Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն – 2017

Հաշվի առնելով ՀԱՊՀ-ի Ուսանողական Խորհրդի 2014թ. օգոստոսի 29-ի նախագահության նիստի որոշումը` ուսանողության ոլորտում այսուհետև ՀԱՊՀ-ի Ուսխորհրդի «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ» մրցույթ անցկացնելու կարգի մասին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհուրդ հայտարարում է «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ» մրցույթ։ Յուրաքանչյուր անվանակարգի համար որպես պարգև կշնորհվի ՀԱՊՀ-ի Ուսխորհրդի Ոսկե հուշամեդալ և համանուն վկայագիր:

Այս տարի մրցույթի անվանակարգերին ավելացել են ևս երկուսը, որի արդյունքում մրցանակաբաշխության օրը կպարգևատրվի նաև Պոլիտեխնիկական համալսարանի լավագույն ինժեները և լավագույն մարզիկը:

«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ»  մրցույթի անվանակարգերն են.

լավագույն ասպիրանտ,

լավագույն մագիստրանտ,

լավագույն բակալավր,

լավագույն աշակերտ,

լավագույն ինժեներ,

լավագույն մարզիկ:

Անվանակարգերի հաղթողները որոշվելու են Ուսխորհրդի նախագահի կարգադրությամբ հաստատված հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովի կողմից պարգևների հավակնող թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է՝ համաձայն ՈւԽ-ի նախագահության նիստի որոշման: Այս տարի ՈւԽ նախագահությունը կառաջադրի նաև հասարակական ակտիվություն ունեցող ուսանողիների թեկնածություններ, որոնցից արժանվույնը կճանաչվի հաղթող լավագույն հասարակական ակտիվություն ունեցող ուսանող անվանակարգում:

Մրցույթը բաց է ՀԱՊՀ-ում սովորող բոլոր ուսանողների (կրթական աստիճանը` բակալավր, մագիստրոս, ասպիրանտ) և Ավագ դպրոցի աշակերտների համար: Մրցույթն անց է կացվում ինքնաառաջադրման սկզբունքով: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ դեկտեմբերի 22-ը: Փաստաթղթերի ներկայացման համար կարող եք դիմել ինստիտուտային/ֆակուլտետային ուսանողական խորհուրդներ / դեկանատներ ՝ ժամը 9:30-17:00:

 Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

Անձնագրի պատճեն,

լուսանկար (3×4սմ),

ինքնակենսագրություն,

բուհից տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ),

Ուսանողական խորհրդից տեղեկանք հասարակական ակտիվության մասին,

երաշխավորագիր,

մասնագիտական նվաճումները հավաստող փաստաթղթերի պատճեններ,

հեղինակային (նորարարություն, գյուտ, հայտնագործություն) աշխատանքների առկայությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ,

վեհաժողովների, համաժողովների, գիտաժողովների, աշխատաժողովների մասնակցությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ (օր.` մասնակցության սերտիֆկատ/հավաստագիր, վկայական, պատվոգիր),

դասընթացների, սեմինարների, թրեյնինգների մասնակցությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ (օր.` մասնակցության սերտիֆկատ/հավաստագիր, վկայական, պատվոգիր),

սեփական նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերի պատճեններ,

ՀՀ-ում գիտական և մասնագիտական հոդվածների, հետազոտությունների հրապարակումը հավաստող փաստաթղթերի պատճեններ,

միջազգային մակարդակում գիտական և մասնագիտական հոդվածների, հետազոտությունների հրապարակումը հավաստող փաստաթղթերի պատճեններ,

կառավարման խորհրդում, Գիտական խորհրդում և ակադեմիական այլ խորհուրդներում անդամությունը հավաստող փաստաթղթերի պատճեններ (հնարավոր է նաև նախկինում անդամության վերաբերյալ փաստաթղթերի ներկայացում)։

1-6 կետերում ներկայացված փաստաթղթերը պարտադիր են, մնացած բոլոր փաստաթղթերի առկայությունը հավելյալ միավորներ կտա անվանակարգերի հավակնորդներին: Յուրաքանչյուր կետի պահանջին համապատասխան փաստաթղթերի առկայությունը գնահատվում է որոշակի միավորով։

7-14 կետերը կետերում ներկայացված փաստաթղթերը պարտադիր են լավագույն ինժեներ անվանակարգի համար: