Դարձի՛ր «Պոլիտեխնիկ բենդ»-ի երաժիշտ

Դարձի՛ր «Պոլիտեխնիկ բենդ»-ի երաժիշտ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում  կազմավորվող  «Պոլիտեխնիկ բենդ»-ը (ղեկավար՝ Հարութ Փանոսյան) հրավիրում է Պոլիտեխնիկցի տաղանդավոր ու շնորհալի ուսանողներին դառնալ նորաստեղծ խմբի անդամ: Խմբին անհրաժեշտ են երաժիշտներ, երգիչներ:

«Պոլիտեխնիկ բենդ»-ն իր ակտիվ գործունեությունը կսկսի «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի 60-ամյակին նվիրված բազմազան և հագեցած  միջոցառումների շրջանակում:

Նպատակն ավելի քան ազնիվ է՝ Պոլիտեխնիկցի ուսանողներից կազմված խմբի համերգների միջոցով պահպանել պոլիտեխնիկական մշակութային ավանդույթները, նպաստել երիտասարդների գեղագիտական դաստիարակությանը, հարստացնել նրանց գիտելիքները երաժշտարվեստի, առանձին հեղինակների, երաժշտական տարբեր ժանրի ու ոճի ստեղծագործությունների մասին, ներկայացնել արդի հայ կոմպոզիտորական և կատարողական դպրոցների լավագույն ներկայացուցիչներին։

Մանրամասների համար զանգահարել՝ 091 30 67 39