Կայացավ «Beengineer-2019» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողով

Կայացավ «Beengineer-2019» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողով

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի 25-րդ ամյակի կապակցությամբ մայիսի 18-19-ը ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը Ծաղկաձորում կազմակերպել էր Beengineer-2019 խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողով։ Գիտաժողովին մասնակցում էին ՀԱՊՀ Երևանի կրթահամալիրի, մասնաճյուղերի, ինչպես նաև Երևանի պետական,Գյումրիի, Վանաձորի և Կապանի, Հայկական պետական մանկավարժական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Հայ-ռուսական սլավոնական, Հայաստանի ազգային ագրարային համալսարանների ուսանողներ  և ՀԱՊՀ Ավագ դպրոցի աշակերտներ։

Ուսանողական գիտաժողովի նպատակն էր ակտիվացնել գիտական կյանքը ՀՀ բուհերի ուսանողների շրջանում՝ մի հարկի տակ համախմբելով գիտական և կրթական հետաքրքրություններ ունեցող ուսանողներին, ինչպես նաև խթանել հանրապետությունում նորարարությունների իրականացումը։

Երկօրյա գիտաժողովի մասնագիտական հանձնաժողովի կազմում էին ՀԱՊՀ պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, ՀԱՃԼ համակարգող Ամալյա Մխիթարյանը, ՀԱՊՀ ՏՏ և Ա ամբիոնի պրոֆեսոր Արմինե Ավետիսյանը, ՀԱՊՀ Քոլեջի տնօրեն Էլբակ Էլբակյանը, ՀԱՊՀ Ավագ դպրոցի փոխտնօրեն Նելլի Համբարձումյանը, ՀԱՊՀ ԷՈՏ ամբիոնի դոցենտ Լարիսա Չարխիֆալակյանը և ՀԱՊՀ Միկրոէլեկտրոնիկայի և չափագիտության ամբիոնի դասախոս Վարդան Պետրոսյանը։

ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի 25 – ամյակին նվիրված միջոցառումների շարքի և Beengineer-2019 ուսանողական գիտաժողովի մեկնարկը տալով՝ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը ողջունեց ուսանողների հետազոտական աշխատանքներ իրականացնելու ցանկությունը և պատրաստակամությունը։ Գ․ Հարությունյանը մաղթեց ուսանողներին հագեցաշ, ինֆորմատիվ և բազմաբովանդակ աշխատանքային օրեր՝ վստահություն հայտնելով, որ յուրաքանչյուրը հեռանալու է նոր գիտելիքներով, ընկերներով և անգնահատելի փորձով։

Գիտաժողովի երկու օրերի ընթացքում ունկնդիրները և հանձնաժողովի անդամները լսեցին ավելին քան 35 գիտական զեկուցում, իմացանիրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, նաև արեցին իրենց դիտողությունները, սովորեցրին և սովորեցին։

Մայիսի 19-ին՝ գիտաժողովի փակման արարողության ժամանակ, հավաստագրեր հանձնվեցին Beengineer-2019 միջբուհական ուսանողական գիտական կոնֆերանսի բոլոր մասնակիցներին։

ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը հավաստիացնում էէ, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական, ուսանողները հնարավություն կունենան հանդես գալու իրենց գիտական նորարարություններով։