Շախմատի միջբուհական մրցաշար [Եզրափակիչ փուլ]

Շախմատի միջբուհական մրցաշար [Եզրափակիչ փուլ]

Հունիսի 14-ին կայացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված միջբուհական շախմատային մրցաշարի երկրորդ՝ եզրափակիչ փուլը, նվիրված ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի 25 ամյակին և աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90 ամյակին:

Երկու օր շարունակ մասնակիցները պայքարում էին հաղթողի տիտղոսին արժանանալու համար: Նրանցից շատերը ունեին շախմատային բարձր կարգ:

Մրցաշարի երկրորդ օրը եզրափակիչ անցած թիմերը՝ Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, մրցեցին միմյանց հետ՝ ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոնակարգով, որպեսզի որոշվեն մրցման վերջնական արդյունքները:
Օրն անցավ ոչ պակաս գերակտիվ և լավ մթնոլորտում: Մասակիցները ոգևորվածությամբ էին եկել մրցաշարի փակման արարողությանը:

Ըստ վերջնական արդյունքների մրցաշարում առաջին տեղ զբաղեցրեց Երևանի պետական համալսարանը, երկրորդ տեղ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, իսկ երրորդ տեղում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը իր շնորհավորական խոսքը հղեց հաղթողներին և շնորհեց պատվոգրեր ու նվերներ:
Շնորհակալ ենք բոլոր այն բուհերին, որոնք ունեցան իրենց ակտիվ մասնակցությունն այս մրցաշարում և շնորհավորում ենք բոլորին, մաղթելով նորանոր հաջողություններ: