Տեղի ունեցավ «Look Around 2019» գիտության փառատոնը

Տեղի ունեցավ «Look Around 2019» գիտության փառատոնը

Հունիսի 15-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսրանի կենտրոնական հրապարակում առաջին անգամ տեղի ունեցավ «Ռոսատոմ» Պետկորպորացիայի ու Երևանում գիտության ու մշակույթի Ռուսաստանյան կենտրոնի կողմից կազմակերպված «Look Around 2019» գիտության փառատոնը՝  ինտելեկտուալ յուրահատուկ միջոցառում Հայաստանի դպրոցականների և նրանց ընտանիքների համար, որի նպատակն էր երեխաներին ծանոթացնել ինժեներկական մասնագիտությունների հետ։

Փառատոնը կազմակերպված էր շատ հետաքրքիր և տարբերվող ձևով։ Երեխաները իրենց ժամանակը անց էին կացնում առավելագույն օգտակար կերպով, նրանք յուրացնում էին ինժեներական մասնագիտությունները տարբեր հետաքրքիր, գիտական խաղերի եւ զվարճանքների միջոցով։

Փառատոնի ծրագիրը բավականին հագեցած էր։ Հյուրերի համար ստեղծված էին  թեմատիկ գոտիներ՝ նվիրված գիտության առաջատար ուղղություններին՝ միջուկային բժշկության գոտի, հավելյալ իրականության գոտի, ԱԷԿ-ի գոտի, ինչպես նաև՝ ինտելեկտուալ-ժամանցային խաղեր։ Միևնույն ժամանակ, փառատոնի միջոցառումները ուղեկցվում են գիտահանրամատչելի դասախոսություններով, որոնց բանախոսները Հայաստանից ու Ռուսաստանից օգնում են իմանալ ավելին մեր շրջապատի մասին և ընկղմվել գիտության հետաքրքաշարժ աշխարհի մեջ։ Նախագծելու եւ հայնտագործություններ անելու սիրահարները հնարավորություն ունեցան հավաքել  տիեզերական հրթիռ : Իսկ բժշկության սիրահարները կարողացան  իրականացնել իզոտոպերի միջոցով խորհրդատվություն եւ ստանալ «ռենտգեն-նկար»:

Atom Skills պտտվող անիվը ապագա մասնագիտություն ընտրելու հարցում կողմնորոշեց երեխաներին ։

Ամենաակտիվ մասնակիցներին սպասում էին մի շարք նվերներ։ Միջոցառման ընթացքը հետաքրքիր էր ոչ միայն երեխաների համար, այլ նաև նրանց ծնողների համար։

Տեխնոլոգիաներն այսօր զարգանում են լույսի արագությամբ և ավելի ու ավելի պահանջված են դառնում ճշգրիտ գիտություններն ու տեխնիկական կրթությունը։ Եվ շատ կարևոր է երիտասարդ սերնդին մոտիկից ծանոթացնել գիտության հետ, որպեսզի յուրաքանչյուր դպրոցական լավագույնս ճանաչի աշխարհը։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ոլորտային նախարարություններն ու գերատեսչությունները, գիտական համայնքի ներկայացուցիչները, հետազոտողներն ու մանկավարժները, ինչպես նաև աշակերտներ և ուսանողներ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանինի ուսանողները իրենց ներդրումն ունեցան փառատոնի իրականացման գործում, կազմակերպչական աշխատանքների մեծ մասը արված էր նրանց կողմից և ինչը կարող է էլ ավելի հաճելի լինել քան աշխատել երեխաների հետ և բացահայտել նոր տաղանդներ, ապագա ինժեներներ ու վերջապես ապագա պոլիտեխնիկցիներ։