Հուշամեդալ

Հուշամեդալ

Հուշամեդալը ստեղծված է խրախուսելու կրթությունը և տրվում է ՀԱՊՀ-ում անցկացվող «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն» մրցույթի արդյունքների հիման վրա։ Երեսին տեղադրված է ՀԱՊՀ ՈւԽ-ի տարբերանշանը։ Եզրին հայերեն ոսկյա տառերով շրջանաձև գրված է «ՀԱՊՀ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀՈւՇԱՄԵԴԱԼ»:

Հուշամեդալի հակադարձ երեսին խոյանում է ՀԱՊՀ-ն խորհրդանշող 2-րդ մասնաշենքի ֆոնը։ Իսկ մեդալը եզրագծող տեքստը մրցանակի անվան անգլերեն թարգմանությունն է: Վերևի մասում նրբակերտորեն տեղադրված է ամրացման ճարմանդը։ Հուշամեդալի հետ տրվում է նաև իսկության հավաստագիր։