Շքանշան

Շքանշան

ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդում զարգացման և նոր նվաճումների հասնելու հետ  մեկտեղ առաջացավ կարիք ստեղծելու պարգևատրման շքանշանային տեսակը։ Այն տրվում է որպես խրախուսանք կամ որպես պարգև ուսանողական ոլորտում կատարած աշխատանքի կամ Ուսանողական խորհրդում ունեցած մեծագույն ավանդի համար։ ՀԱՊՀ ՈւԽ շքանշանով առաջին պարգևատրվողը հանդիսացավ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Շքանշանը ներառում է Պոլիտեխնիկի Ուսանողական Խորհուրդը՝ իր խորհրդանիշներով և ձևով։
Երեսին տեղադրված է ՀԱՊՀ ՈւԽ-ի տարբերանշանը։ Եզրին հայերեն ոսկյա տառերով շրջանաձև գրված է «ՀԱՊՀ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈւՄ ՄԵԾԱԳՈւՅՆ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ»: Վերևի մասում նրբակերտորեն տեղադրված է ամրացման ճարմանդը: