«BeEngineer 2021» ուսանողական-գիտական, միջբուհական կոնֆերանս

«BeEngineer 2021» ուսանողական-գիտական, միջբուհական կոնֆերանս

2021 թվականի մայիսի 15-ից 16-ը, Ծաղկաձորում մեկնարկեց «BeEngineer2021» ուսանողական գիտական, միջբուհական կոնֆերանսը, որին մասնակցում էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական  պետական մանկավարժական համալասարանը, Հայ-Ռուսական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  Ավագ դպրոցը, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու, Կապանի և Վանաձորի մասնաճյուղերը։
Նշեմ նաև, որ ՀԱՊՀ Ուսանողական Խորհուրդը և Ուսանողական Գիտական ընկերությունը 2014 թվականից սկսած համատեղ իրականացնում են «Beengineer» ուսանողական գիտական կոնֆերանսը։

Ուսանողական, գիտական, միջբուհական կոնֆերանսի ընթացքում մասնակցիները և հանձնաժողովի անդամները լսեցին հոդվածներ հետևյալ թեմաներով՝
• ՏՏ ոլորտի 15 հոդված
• Ճարտարագիտություն և դիզայն 3 հոդված
• Տնտեսագիտություն 5 հոդված
• Նորարարություն, պատրաստի արտադրանք 12 հոդված

Հրավիրյալ մասնակիցների զեկուցումները «Beengineer-2021» ուսանողական գիտաժողովի կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած և մեր օժանդակությամբ խմբագրված  լավագույն հոդվածները կտպագրվեն «Beengineer-2021» ուսանողական գիտական տեղեկագրում։
Բացման արարողությանը ներկա էր նաև ՀԱՊՀ ռեկտոր պարոն Գոռ Վարդանյանը, ում կարծիքով ուսանողները մշտապես պետք է ներգրավված լինեն նմանատիպ միջոցառումներում, առաջին հերթին իրենց պրակտիկ գիտելիքները կիրառելի դարձնելու, գիտական միտք ձևավորելու և ապագայում գիտությամբ ավելի խորը զբաղվելու համար:
«BeEngineer2021» ուսանողական գիտական, միջբուհական կոնֆերանսի հատուկ ձևավորված կազմ կոմիտեի անդամներն էին
Էլբակ Էլբակյանը (Ուսումնամեթոդական վարչության պետ, ֆ․մ.գ․թ), Վարդան Պետրոսյանը (Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտության ամբիոնի դասախոս), Ելենա Պետրոսյանը (Էներգետիկ ոլորտի տնտեսագիտություն և կառավարում ամբիոնի դասախոս) և Ծաղիկ Հովհաննիսյանը (Քոմփյութերային համակարգեր և ցանցեր ամբիոնի դասախոս):
Ծառայելով իր նպատակին կոնֆերանսը մասնակիցներին ընձեռնվեց հնարավորություն  դառնալ գիտության մի մասը և մոտիվացրեց առավել խորապես շարունակել զբաղվել գիտությամբ։
Գիտական կոնֆերանսի ավարտին հանձնաժողովի անդամները հանդես եկան եզրափակիչ ելույթներով, ուսանողներին մաղթելով նորանոր հաջողություններ գիտական ոլորտում և կյանքում:
ՀԱՊՀ Ուսանողական Խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը մասնակիցներին հանձնեց հավաստագրեր ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի «Beengineer » խորագրով ուսանողական գիտական կոնֆերանսին մասնակցելու համար:

Գիտական կոնֆերանսի նպատակն էր ուսանողների համար ստեղծել հարթակ, որտեղ նրանք կցուցադրեն և կզարգացնեն իրենք ունակությունները գիտության ոլորտում:
Եզրակափակելով գիտաժողովը կարող ենք փաստել, որ Հայաստանի զարգացման հիմնական հենասյունը պետք է լինի գիտությունը և երիտասարդները, ովքեր սովորելով և ավելի շատ աշխատելով պետք է ստեղծեն այն երկիրը, որն ուզում ենք տեսնել բոլորս: