«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ 2022»

«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ 2022»

«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ 2022»

Յուրաքանչյուր անվանակարգի համար որպես պարգև կշնորհվի ՀԱՊՀ-ի Ուսանողական խորհրդի Ոսկե հուշամեդալ և համանուն վկայագիր:

«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆ» մրցույթի անվանակարգերն են՝

  1. Լավագույն ասպիրանտ
  2. Լավագույն մագիստրոս
  3. Լավագույն բակալավր
  4. Լավագույն աշակերտ
  5. Քոլեջի լավագույն ուսանող
  6. Լավագույն ինժեներ

Անվանակարգերի հաղթողները որոշվելու են Ուսանողական խորհրդի նախագահի կարգադրությամբ հաստատված հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովի կողմից պարգևների հավակնող թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է՝ համաձայն ՈւԽ-ի նախագահության նիստի որոշման:

Մրցույթը բաց է ՀԱՊՀ-ում սովորող բոլոր ուսանողների (կրթական աստիճանը` բակալավր, մագիստրոս, ասպիրանտ), ավագ դպրոցի աշակերտների և քոլեջի ուսանողների համար:

Մրցույթն անց է կացվում ինքնաառաջադրման սկզբունքով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներքոնշյալ փաստաթղթերը ներկայացնել կայքի առցանց գործիքակազմի միջոցով.

1-6 կետերում ներկայացված փաստաթղթերը պարտադիր են, մնացած բոլոր փաստաթղթերի առկայությունը հավելյալ միավորներ կտա անվանակարգերի հավակնորդներին:

Յուրաքանչյուր կետի պահանջին համապատասխան փաստաթղթերի առկայությունը գնահատվում է որոշակի միավորով։ Հավելյալ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք դիմել ինստիտուտային կամ ֆակուլտետային Ուսանողական խորհուրդներ։

*ֆայլերը կցել PDF ֆորմատով, հնարավորինս սեղմ ծավալային քաշով (1 ՄԲ)։

**DOC, PNG, JPEG եվ այլ ֆորմատի ֆայլերը կարող եք փոխակերպել PDF-ի այս օնլայն գործիքի միջոցով։
***Ծավալը կարող եք փոքրացնել այս օնլայն գործիքի օգնությամբ։