Գոռ Պատվականի Վարդանյան

Գլխավոր / Գոռ Պատվականի Վարդանյան

Գոռ Պատվականի Վարդանյան

ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ

Գոռ Պատվականի Վարդանյանը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 9-ին։

1998-2003 թվականներին սովորել է Վ. Սարոյանի անվան թիվ 138 միջնակարգ դպրոցում։

2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը։

2008 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։

2012 թվականին ավարտել է ՀՊՃՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրով ուսուցումը։

2014 թվականին ուսանել է Մեծ Բրիտանիայի «Լիվերպուլ» ամառային դպրոցում։

2016 թվականին ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Հանրային ֆինանսների կառավարում» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը, 2017 թվականին` ՀԱՊՀ հետազոտողի կրթական ծրագիրը։

Աշխատանքային գործունեություն սկսել է 2015 թվականին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում` որպես ռեկտորի տեղակալ։

2009-2014 թվականներին եղել է ՀՊՃՀ ՔՀ և Ի ֆակուլտետի անդամ։

2010-2012 թվականներին` ՀՊՃՀ ՔՀ և Ի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ։

2010-2014 թվականներին` ՀՊՃՀ Գիտական խորհրդի անդամ։

2011-2014 թվականներին` ՀՊՃՀ Կառավարման խորհրդի անդամ։

2011-2012 թվականներին` ՀՀ Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի առաջին գումարման պատգամավոր` Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:

2012 թվականին` ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնակատար։

2012-2014 թվականներին` ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի նախագահ:

2012 թվականից առ այսօր ՀՀ Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի երկրորդ գումարման պատգամավոր է` Գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովում։

2013 թվականին եղել է «ԲԱԶԵ» համահայկական երիտասարդական հավաքի նարնջագույն ճակատի ղեկավար, որտեղ հաղթող է ճանաչվել:

2014 թվականից առ այսօր «Պոլիտեխնիկ» ուսանողական բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի հիմնադիրն ու նախագահն է։

2015 թվականին եղել է ՀՀ Վարչապետի «Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ:

2016 և 2017 թվականներին` «Միասնության ուժ» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքի տնօրեն:

2017 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2013 թվականին Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի «Ազգային ուսանողական մրցանակաբաշխություն-2013»-ի շրջանակում արժանացել է Տարվա լավագույն ուսանող «Գրանդ Պրի» մրցանակի։

2014 թվականին պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի Պատվոգրով։

2016 թվականին «Հայկյան-2015» մրցանակաբաշխության շրջանակում արժանացել  «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ» մրցանակի։

2017 թվականին պարգևատրվել է Արփա ինստիտուտի Վկայականով։

2017 թվականին Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առթիվ արժանացել է Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալ»-ի։

2017 թվականին` արժանացել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի «Սպիտակ դիպլոմ»-ի։