Ադրինե Վռամի Էյլազյան, Լուսինե Սարգիսի Կիրակոսյան

Բրենդինգի հանձնաժողովի պատասխանատուներ

Ադրինե Վռամի Էյլազյանը ծնվել է 2003 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում։

2009-2018 թվականներին սովորել է Երևանի Ֆ․Նանսենի անվան թիվ 150 դպրոցում։

2015-2017 թվականներին ուսումնառություն է ստացել ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։

2013-2018 թվականներին ուսումնառություն է ստացել Ա․Ասլամազյանի անվան
երաժշտական դպրոցի նկարչության բաժնում։
2018-2021 թվականին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
քոլեջում։
2021 թվականին թվականին սկսել է իր ուսումը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական
համալսարանի ՄՏԴ ինստիտուտի «Համակարգչային գրաֆիկա» բաժնի դիզայն մասնագիտացմամբ։
2021 թվականի դեկտեմբեր ամսից սկսել է իր գործունեությունը ՀԱՊՀ ուսանողական
խորհրդում։
2022 թվականի հուլիսի 3-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
բակում տեղի ունեցած շրջանավարտների 89-րդ ավարտական երեկոյին, որը ուղեկցվեց
դիմպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ, եղել է կազմակերպչական
աշխատանքներ կատարող կամավորական թիմի անդամ:
2022 թվականի հոկտեմբերից հանդիսանում է  ՄՏԴ ինստիտուտի գիտական խորհրդի անդամ։
2022 թվականի դեկտեմբերից հանդիսանում է ՀԱՊՀ գիտական խորհրդի անդամ։
2022 թվականին ընդգրկված լինելով ՀԱՊՀ-ն ներկայացնող երկու թիմերից մեկում՝
ARISTOCRATS թիմում, հաղթել է բանավեճի համաբուհական առաջնությունը։
2022 թվականի դեկտեմբերի 24-25-ը մասնակցել է Հանքավանում անցկացված «IdeaUp»
գաղափարների ինկուբատոր-հաքաթոնին, որպես թիմի ղեկավար։
2023 թվականի փետրվար ամսից հանդիսանում է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի Բրենդինգի հանձնաժողովի պատասխանատու:
2023 թվականի օգոստոսին մասնակցել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Միասնության ուժը» երիտասարդական ռազմահայրենասիրական հավաքին, որպես Կարեն Դեմիրճյանի անունը կրող կապույտ ճակատի 3-րդ ջոկատի ջոկատավար։
Կոնտակտային տվյալներ՝ [email protected]

Լուսինե Սարգիսի Կիրակոսյանը ծնվել է 2003 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում։

2009-2018  թվականներին սովորել  է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում։

2009-2015 թվականներին սովորել է Ղազարոս Աղայանի անվան արվեստի դպրոցում:

2018-2021 թվականին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում՝ «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտացմամբ։

2021 թվականին թվականին սկսել է իր ուսումը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ՄՏԴ ինստիտուտի «Համակարգչային գրաֆիկա» բաժնում՝ բակալավրի կրթական ծրագրով։

2021 թվականի դեկտեմբեր ամսից սկսել է իր գործունեությունը ՀԱՊՀ ուսանողական խորհրդում։

2022 թվականի հուլիսի 3-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
բակում տեղի ունեցած շրջանավարտների 89-րդ ավարտական երեկոյին, որը ուղեկցվեց
դիմպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ, եղել է կազմակերպչական
աշխատանքներ կատարող կամավորական թիմի անդամ:

2022 թվականի դեկտեմբերից  հանդիսանում է ՀԱՊՀ գիտական խորհրդի անդամ։

2022 թվականին ընդգրկված լինելով ՀԱՊՀ-ն ներկայացնող երկու թիմերից մեկում՝
ARISTOCRATS թիմում, հաղթել է բանավեճի համաբուհական առաջնությունը։

2022 թվականի դեկտեմբերի 24-25-ը մասնակցել է Հանքավանում անցկացված «IdeaUp»
գաղափարների ինկուբատոր-հաքաթոնին։

2023 թվականի փետրվար ամսից հանդիսանում է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի Բրենդինգի  հանձնաժողովի պատասխանատու:

2023 թվականի օգոստոսին մասնակցել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Միասնության ուժը» երիտասարդական ռազմահայրենասիրական հավաքին, որպես Կարեն Դեմիրճյանի անունը կրող կապույտ ճակատի ղեկավարի օգնական։
Կոնտակտային տվյալներ՝ [email protected]