Ալեն Համլետի Գրիգորյան

Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի Ուսանողական խորհրդի նախագահ

Ալեն Համլետի Գրիգորյանը ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 30-ին Կապանում:

2008-2017 թվականներին սովորել է Երևանի թիվ 135 դպրոցում, որտեղ միջնակարգ կրթությունը ստանալուց հետո ուսումը շարունակել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին կից ավագ դպրոցում:

2020 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտ` «Ավտոմատացում» մասնագիտությամբ:

2021 թվականի փետրվարից ակտիվ ներգրավված է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի աշխատանքներում:

2021 թվականի փետրվարին մասնակցել է «The Power Of Idea» հասարակական նախագծերի կառավարման, վերապատրաստման ծրագրին։

2021 թվականի մայիսից հանդիսանում է ՀԱՊՀ գիտական խորհրդի անդամ:

2021 թվականի մայիսին մասնակցել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Beengineer 3» միջբուհական, ուսանողական, գիտական կոնֆերանսին։

2021 թվականի հուլիսին մասնակցել է «Beengineer 4» միջբուհական, ուսանողական, գիտական կոնֆերանսին։

2021 թվականի օգոստոսին մասնակցել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Միասնության ուժը» երիտասարդական ռազմահայրենասիրական հավաքին, որպես 44 օրյա պատերազմում զոհված Գագիկ Խաչատրյանի անունը կրող ջոկատի ղեկավար։

2021 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի նոյեմբեր եղել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի «Ազատ ժամանց և սպորտ» հանձնաժողովի պատասխանատու:

2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի հունվար եղել է ՀԱՊՀ ՏՀՏԷ ինստիտուտի Ուսանողական խորհրդի փոխնախագահ։

2022 թվականի հունվարից առ այսօր հանդիսանում է ՀԱՊՀ ՏՀՏԷ ինստիտուտի Ուսանողական խորհրդի նախագահ։

 

2021 թվականի նոյեմբերին «Պոլիտեխնիկական խաղեր» մարզամշակութային ինտելեկտուալ փառատոնին հանդես է եկել որպես «ՏՀՏԷ-3» թիմի ղեկավար։

2021 թվականին մասնակցել է «CaseKey» բիզնես խնդիրների լուծման մրցույթին, որպես քոուչ։

Եղել է ծրագրի ամենաերիտասարդ քոուչը։

2021-22 թվականներին ուսանել և հաջողությամբ ավարտել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքկան դպրոցի հինգերորդ հոսքը։

2022 թվականի ապրիլին եղել է «Assistive Теchnology Design Engineering» մրցույթի կազմակերպչական թիմի անդամ։

2022 թվականի մայիսին մասնակցել է «The Power of Idea 2» հասարակական նախագծերի կառավարման, վերապատրաստման ծրագրին, որպես մենթոր։

2022 թվականի հունիսին Ռուսաստանի դաշնության Օրենբուրգ քաղաքում ակտիվ մասնակցել է «Евразия Global» երտասարդական միջազգային ամենամեծ երիտասարդական համաժողովին, որպես ՀՀ պատվիրակության անդամ։

2022 թվականի հունիսին տեղի ունեցած «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխությանը» պարգևատրվել է 2021 թվականին ՀԱՊՀ Ուսանողական խորհրդում ակտիվ հասարակական գործունեություն ծավալելու համար տրվող պատվոգրով։

2022 թվականի օգոստոսին մասնակցել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Միասնության ուժը» երիտասարդական ռազմահայրենասիրական հավաքին, որպես ՀՀ ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի անունը կրող նարնջագույն ճակատի ղեկավար։

2022 թվականի օգոստոսին մասնակցել և հաջողուրյամբ ավարտել է «ICARE» հիմնադրամի կողմից կազմակերպված AGRI CAMP ծրագրի «Կայուն և նորարար գյուղատնտեսություն» թեմայով ամառային դպրոցը։

2023 թվականի մարտին տեղի ունեցած «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխությանը» պարգևատրվել է 2022 թվականին ՀԱՊՀ Ուսանողական խորհրդում ակտիվ հասարակական գործունեություն ծավալելու համար տրվող պատվոգրով։