Ալինա Էդուարդի Ջզմեչյան

ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահ

 

Ալինա Էդուարդի Ջզմեչյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։

2007-2016 թվականներին սովորել է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում։

2016-2019 թվականին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում։

2019 թվականից սովորում է ՀԱՊՀ Տեղեկատվական ու Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների և Էլեկտրոնիկայի ինստիտուտում։

2019 թվականից ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահության անդամ է։

2019 թվականին հանդիսացել է ՀԱՊՀ ՈւԽ քարտուղար։

2019 թվականին եղել է ՀԱՊՀ Գիտական խորհրդի անդամ։

2020 թվականից առ այսօր հանդիսանում է ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ։

2020 թվականին Հանրապետական մրցույթում ճանաչվել է բակալավրի կրթական ծրագրով <<Ճարտարագիտություն>> ոլորտում Լավագույն Ուսանող։

2021 թվականին ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնած Power of Idea ծրագրի՝ Ուսանողների ազատ ժամանց ոլորտի մենթոր։

2021 թվականին ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնած BeEngineer երկօրյա միջբուհական, ուսանողական գիտական կոնֆերանսի կազմակերպչական թիմի անդամ։

2021 թվականի օգոստոսի 2-ից 7-ը ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնած <<Միասնության Ուժը 2021>> ուսանողական-երիտասարդական հավաքի կազմակերպչական թիմի անդամ։

2021 թվականի օգոստոսի 23-ից 26-ը <<Բյուրականյան ամառային դպրոց ճարտարագետների համար>> ծրագրի մասնակից:

2022 թվականից առ այսօր հանդիսանում է ՀԱՊՀ ՈՒԽ փոխնախագահ:

2022 թվականին Հանրապետական մրցույթում ճանաչվել է բակալավրի կրթական ծրագրով <<Ճարտարագիտություն>> ոլորտում Լավագույն Ուսանող:

2022 թվականի նոյեմբեր ամսից առ այսօր հանդիսանում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի TOEFL IBT AND GRE Exam Center-ում, որպես քննության հսկիչ, ադմինիստրատորի օգնական:

2023 թվականի փետրվարի 27-ին <<Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն 2022>>-ի շրջանակում արժանացել է ՀԱՊՀ ՈՒԽ Սպիտակ դիպլոմի, որը փաստում է 4 ուսանողական տարիների հասարակական ակտիվությունը և գործունեությունը:

2023 թվականի ապրիլի 20-ին պարգևատրվել է հավաստագրով, առ այն, որ մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ իրականացվող «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» (ՄԱԶԾ-ԳԷՀ) ծրագրի շրջանակներում  կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման մեթոդաբանության վերաբերյալ դասընթացին:

Ստացել է բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր հասարակական ակտիվության համար:

Կոնտակտային տվյալներ՝ [email protected]