Դավիթ Արթուրի Հովհաննիսյան

ՀԱՊՀ ՈՒսանողական խորհրդի փոխնախագահ

 

 

Դավիթ Արթուրի Հովհաննիսյանը ծնվել է 2003 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում։

2009 թվականին ընդունվել է Երևանի Խ․ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց։

Բարձր առաջադիմության շնորհիվ դպրոցն ավարտել է 1 տարի շուտ՝ 2020 թվականին։

2016-2017 թվականներին ուսումնառություն է ստացել ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։

2018 թվականին մասնակցել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի վեբ ծրագրավորման դասընթացներին։

2020-2021 թվականներին մասնակցել է «CodeCenter Armenia» ուսումնական կենտրոնի վեբ ծրագրավորման մասնագիտացված դասընթացներին։

2020 թվականին ընդունվել և սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ։

2021 թվականի փետրվարից ակտիվ ներգրավված է ՀԱՊՀ ուսանողական խորհրդի աշխատանքներում։

2021 թվականի մայիսից հանդիսանում է ՀԱՊՀ գիտական խորհրդի անդամ։

2021 թվականին եղել է «Միասնության Ուժը» երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքի Տիգրան Բադալյանի անունը կրող կապույտ ճակատի Լևոն Չատինյանի անվան ջոկատի ղեկավարը։

2021 թվականի օգոստոսին մասնակցել է ՀՀ ԳԱԱ Վ․ Հ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի «Բյուրականյան ամառային դպրոց ճարտարագետների համար» ծրագրին։

2021 թվականի սեպտեմբերից ՀԱՊՀ ՏՀՏԷ ինստիտուտի ՈՒԽ փոխնախագահ։

2023 թվականի փետրվար ամսից հանդիսանում է ՀԱՊՀ ՈՒԽ փոխնախագահ: