Էմիլյա Լիոնիկի Սուքիասյան

Ինտելեկտուալ հանձնաժողովի պատասխանատու
Էմիլյա Լիոնիկի Սուքիասյանը ծնվել է 2003 թվականի մայիսի 27-ին Չարենցավանում։
2009 թվականին ընդունվել է Ալափարսի միջնակարգ դպրոց։
2009-2017 թվականներին սովորել է Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում։
2018-2020 թվականներին ուսումնառություն է ստացել ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
2020-2021 թվականներին կատարել է բազմաթիվ կամավորական աշխատանքներ , այդ թվում Հայկական Կարմիր խաչ ընկերությունում։
2021 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտ <<Ռադիոտեխնիկա և կապ>> մասնագիտությամբ։
2021 թվականի հոկտեմբերից սկսել է իր գործունեությունը ՀԱՊՀ Ուսանողական Խորհրդում։
2022 թվականի փետրվարից ՏՀՏԷ ինստիտուտի ուսանողական խորհրդի անդամ է և ինտելեկտուալ հանձնաժողովի պատասխանատու։
2022 թվականի օգոստոսի 3-8-ը եղել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի կազմակերպած <<Միասնության ուժը>> երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքի Արկադի Տեր-Թադևոսյանի անունը կրող կարմիր ճակատի առաջին ջոկատի ղեկավարը։
2022 թվականի սեպտեմբերից ՏՀՏԷ ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է։
2022 թվականի դեկտեմբերից հանդիսանում է ՀԱՊՀ գիտական խորհրդի անդամ։

2023 թվականի փետրվար ամսից հանդիսանում է ՀԱՊՀ ՈՒԽ ինտելեկտուալ հանձնաժողովի պատասխանատու։