Էրիկ Մովսեսի Մովսեսյան

ՈւԳԸ նախագահ

Էրիկ Մովսեսի Մովսեսյանը ծնվել է 2003 թվականի օգոստոսի 17-ին։

2009 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվել է Փարաքարի հիմնական դպրոց: 2017
թվականից կրթությունը շարունակել է Փարաքարի միջնակարգ դպրոցում։

2016-2020 թվականներին ուսումնառություն է ստացել ԹՈւՄՈ ստեղծարար
տեխնոլոգիաների կենտրոնում, դառնալով ԹՈՒՄՈ շրջանավարտ:

2021 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։

2021 թվականի հոկտեմբերից ակտիվ ներգրավված է եղել ՀԱՊՀ ՈՒսանողական Խորհրդի
աշխատանքներում:

2021-2022 թվականներին եղել է ԼՄ և ՔՏ ինստիտուտի Ուսանողական Խորհրդի
փոխնախագահ։

2021 թվականի hոկտեմբերի 14-15 ՀԱՊՀ-ն ներկայացնող թիմում ընդգրկված լինելով,
մասնակցել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (AUA) ու ԵՄ-ի և Գերմանիայի
տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ)
կողմից համաֆինանսավորվող EU4Sevan ծրագրի համատեղ կազմակերպված բաց տվյալների
հաքաթոնին։

2021 թվականի դեկտեմբերի 21-ից հանդիսանում է ՀԱՊՀ գիտական խորհրդի անդամ։

2022 թվականի սեպտեմբերից հանդիսանում է ԼՄ և ՔՏ ինստիտուտի ՈՒսանողական
Խորհրդի նախագահ։

2022 թվականի հուլիսի 3-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
բակում տեղի ունեցած շրջանավարտների 89-րդ ավարտական երեկոյին, որը ուղեկցվեց
դիմպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ, եղել է կազմակերպչական
աշխատանքներ կատարող կամավորական թիմի անդամ:

2022 թվականի դեկտեմբերի 1-8 Սանկտ-Պետերբուրգի Լեռնային համալսարանում
մասնակցել է «Բնօգտագործումը և համաշխարհային բնության ժառանգության
պահպանում» միջազգային Ֆորումին և ձմեռային դպրոցին։

2022 թվականին ընդգրկված լինելով ՀԱՊՀ-ն ներկայացնող երկու թիմերից մեկում՝
ARISTOCRATS թիմում, հաղթել է բանավեճի համաբուհական առաջնությունը։

2022 թվականի դեկտեմբերի 24-25-ը մասնակցել է Հանքավանում անցկացված «IdeaUp»
գաղափարների ինկուբատոր-հաքաթոնին և թիմի հետ համատեղ ներկայացրել ՀԱՊՀ
ուսանողների համար պաշտոնական կայքի նոր նախատիպ, իր
առանձնահատկություններով, որոնք օգտակար կլինեն ուսանողներին իրենց ուսումնական
ողջ գործընթացում։

2023 թվականի հունվարից հանդիսանում է ՀԱՊՀ Հոգաբարձուների Խորհրդի անդամ։

2023 թվականի փետրվար ամսից հանդիսանում է Ուսանողագիտական ընկերության
նախագահ:

2023 թվականի մայիսի 13-14 Ծաղկաձորում տեղի ունեցած «Beengineer 5»
գիտահետազոտական, միջբուհական կոնֆերանսին, որպես Ուսանողագիտական
ընկերության նախագահ, եղել է կազմակերպիչ, նաև հանդես եկել գիտական զեկույցով։

2023 թվականի օգոստոսի 7-12 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների
ուսանողների համար «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»
հիմնադրամի Ուսանողական խորհուրդը, Հանքավանի «Պոլիտեխնիկ»
ուսումնամարզաառողջարանական ճամբարում ացնկացրած «Միասնության ուժը»
ռազմահայրենասիրական, ուսանողական-երիտասարդական հավաքում եղել
է Գրիգոր Գուրզադյանի անունը կրող նարնջագույն ճակատի ղեկավարը։

2023 թվականի դեկտեմբերի 1-2֊ը Գյումրու Թումոյում կայացած «ՄԱՔՈՒՐ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՔԸԹՈՆ»-ում, լինելով Պոլիտեխնիկի «SmarTech» անվամբ թիմի անդամ, հաղթղ է ճանաչվել թիմի կողմից ներկայացված նախագիծը։

Կոնտակտային տվյալներ՝