Գևորգ Հարությունյան

Նախագահ (2017-2021)

 

 

Գևորգ Արմենի Հարությունյանը ծնվել է քաղաք Երևանում, 1992 թվականի նոյեմբերի 25-ին։

1999-2009թթ. սովորել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 միջնակարգ դպրոցում:

2009-2013թթ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, ներկայիս «Հայաստանի
ազգային պոլիտեխնիկական համալսարան» Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետում,
ճարտարագիտության բակալավրի աստիճան, «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ։

2013-2015թթ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, ներկայիս «Հայաստանի
ազգային պոլիտեխնիկական համալսարան» Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետում,
ճարտարագիտության մագիստրոսի աստիճան, «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ։

2015-2017թթ. ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քոմփյութերային
համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետում, ճարտարագիտության մագիստրոսի աստիճան,
«Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ, դիպլոմը՝ գերազանցության։

2017-2020թթ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Հանրային ֆինանսների կառավարում»
ֆակուլտետը, Կառավարման մագիստրոսի աստիճան, «Կառավարում» մասնագիտությամբ։

2020թ. առ այսօր սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսրանի ՏՀՏԷ ինստիտուտի
ասպիրանտուրայում, «Հաշվողական մեքենաների, համալիրների և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային
ապահովում» (դասիչ` Ե 13.04) մասնագիտությամբ։

2015-2020թթ. ՀԱՊՀ Ուսանողական սննդի, սպորտի, հանգստի և մշակույթի զարգացման ծրագրերի բաժնի
պետ:

2020թ. հունվարի 10-ից առ այսօր ՀԱՊՀ ՏՀՏԷ ինստիտուտի տնօրենի տեղակալ ուսումնական գծով։

2018թ. առ այսօր ՀՀ հանրային խորհրդի սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ:

2012-2014թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական խորհրդի անդամ:

2013-2015թթ. եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի
անդամ:

2013-2017թթ. ՀՀ ազգային ժողովի երիտասարդական խորհրդարանի երկրորդ գումարման պատգամավոր՝
Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով:

2017-2021թթ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտական խորհրդի անդամ։

2017-2021թթ. ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ։

2015թ. արժանացել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի երկարամյա հասարակական գործունեությունը հավաստող
«Սպիտակ դիպլոմ»-ի:

2016թ. Պարգևատրվել է ՀՀ ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով: