Միքայել Վարդանի Մարտիրոսյան

Գլխավոր / Միքայել Վարդանի Մարտիրոսյան

Միքայել Վարդանի Մարտիրոսյան

Ուսանողական խորհրդի նախագահ

 

Միքայել Վարդանի Մարտիրոսյանը ծնվել է 1997 թվականի  հունվարի 30-ին:

2014-2018 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտա­րագիտական համալսարանի (ներ­կա­յումս` ՀԱՊՀ) Էներգետիկական ֆակուլտետի (այժմ` Էներգետիկայի և էլեկտրա­տեխնիկայի ինստիտուտ) բակա­լավ­րական ուսուցման համակարգում «Ատոմային էլեկտրական կայաններ և տեղակայանքներ» մասնագի­տությամբ:

2018-2020 թվականներին սովորել է մագիստրոսական ուսուցման համակարգում «Էներգետիկա» մասնագիտության «Այլընտրանքային էներգետիկա» կրթական ծրագրով:

Մագիստրոսական ուսուցման ընթացքում՝ 2-րդ կուրսում, ներգրավվելով ՀԱՊՀ «Հելիոտեխնիկա» բազային գիտահետազոտական լաբարատորիայում՝ մասնակ­ցութ­յուն է ունեցել R2E2-ի կողմից կազմակերպված «Էներգախնայողություն և միջազգային համագոր­ծակ­ցություն» խորա­գրով կոնֆերանսին:

Բակալավրի 3-րդ կուրսից սկսած մինչ օրս ունենում է ակտիվ  մասնակցություն ՀԱՊՀ Միջու­կային անվտանգության տարածաշրջանային ուսումնա­կան կենտրոնում կազմակերպված սեմինարներին և գիտաժողովներին:

2017թ-ի հոկտեմբերի 14-22-ին ՌԴ «Ռոսատոմ» կազմակերպության հրավերով Սոչիում մասնակցել է «Երիտա­սարդութ­յան և ուսանո­ղության 19-րդ միջազգային ֆորում»-ին, որի շրջա­նակներում մասնակցել է գիտա­ժողովներին և ներգրավված է եղել էներգետիկայի ոլորտում խմբային նորարարական աշխատանք­ների իրականաց­մանը: Բակալվրի ծրագրով ոսումնական պրակտիկան <<ՀԱՅԱՏՈՄ>> ԳՀԻ ՓԲԸ-ում անցնելուց հետո երկու տարի շարունակ պարբերաբար ներգրավված է եղել այդ ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքներում, որի արդյունքում, որպես համահեղինակ, մասնակցել է <<Угроза образования горючей смеси в малых помещениях гермообьема энергаблока АС при тяжелой аварии>> գիտական հոդվածի մշակմանը: Վերջինս տպագրվել է <<ТЕПЛОЭНЕРГЕТИКА>> ամսագրում:

2018թ․-ի նոյեմբերի 1-ից մինչև 2021թ․-ի փետվարը աշխատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում որպես տուրբինային արտադրամասի շրջապտուտային պոմպակայանի մեքենավար։

2019թ․-ին մագիստրոսական կրթական ծրագրով  «Լավագույն ուսանող» համապետական մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը։

2019թ․-ը և 2020թ․-ի ՀԱՊՀ տարեկան գիտաժողովներին հանդես է եկել զեկույցներով, որոնք նաև տպագրվել են <<Լրաբեր>> գիտական ամսագրում։

2020թ․-ի նոյեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը աշխատել է  ՀԱՊՀ «Հելիոտեխնիկայի լաբարատորիա»՝ որպես կրտսեր գիտաշխատող։

ՈՒսման ամբողջ ընթացքում ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել ՀԱՊՀ Ուսանողական խորհրդում, որի համար 2017թ.-ին արժանացել է ՀԱՊՀ ՈւԽ հասարակական ակտիվությունը հավաստող սպիտակ դիպլոմի:

2017 թվականին ճանաչվել է ՀԱՊՀ լավագույն ուսանող (3-րդ կարգ):

Սկսած 2017 թվականից ՀԱՊՀ գիտական խորհրդի և ԷԷԻ գիտական խորհրդի անդամ է, իսկ 2018 թվականից մինչև 2020թ․-ը եղել է ՀԱՊՀ ԷԷԻ Ուսանողական խորհրդի նախագահ:

2019 թվականի  դեկտեմբերի 2-6-ին Սոչիում մասնակցել է «Կամավորության միջազգային ֆորում»-ին:

2021 թվականի ապրիլ ամսից ՀԱՊՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ և ՀԱՊՀ ուսանողագիտական ընկերության պատասխանատու է եղել։

2021 թվականի հոկտեմբերի 22-ից հանդիսանում է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ։

Կոնտակտային տվյալներ՝ [email protected], [email protected]