Նարեկ Հակոբի Համբարձումյան

ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահ

 

 

Նարեկ Հակոբի Համբարձումյանը ծնվել է 1997 թվականի հունիսի 4-ին Երևանում։

2003-2011 թվականներին սովորել է №166 հիմնական դպրոցում:

2011-2013 թվականներին սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հենակետային վարժարանում, 2013 թ-ից Մանուկ Աբեղյանի անվան №3 ավագ դպրոցում։

2014 թվականին ընդունվել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարան (այժմ Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարան) «ռադիոտեխնիկա և կապ»մասնագիտությամբ։

2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015-ի հուլիս եղել է«Ռադիոտեխնիկա և կապ»ֆակուլտետի Ուսանողական խորհրդի անդամ։

2015 թվականի հուլիսին զորակոչվել է ՀՀ Զինված Ուժերի Արտաշատի կապի ուսումնական զորամաս և կես տարի անցորակավորվել որպես կապի ջոկի հրամանատար կրտսեր սերժանտի կոչումով։ Ծառայությունը շարունակել է Իջևանում ևավարտել կապի զորքերի ավագ սերժանտի կոչումով 2017 թվականի հուլիսին։

2017-ի սեպտեմբերին վերադարձել է ուսմանը «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» մասնագիտությամբ և շարունակել գործունեությունը «Ռադիոտեխնիկա և կապ»ֆակուլտետի Ուսանողական խորհրդի կազմում։

2018 թվականի սեպտեմբերից տվյալ ֆակուլտետի ուսանողական խորհրդի ինտելեկտուալ հանձնաժողովի պատասխանատու։

2018-ի նոյեմբերից «Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի» ինստիտուտի Ուսանողական խորհրդի ինտելեկտուալ հանձնաժողովի պատասխանատու:

2019-ի ապրիլից ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի ինտելեկտուալ հանձնաժողովի պատասխանատու։

2019-ի նոյեմբերից ՀԱՊՀ ՏՀՏԷ ինստիտուտի Ուսանողական խորհրդի նախագահ։

2020 թվականի մարտից համավարակի պայմաններում մասնակցել է iuniversity.am առցանց ուսուցման հարթակի ստեղծմանն ու դրանով ուսումնական պրոցեսի, ներառյալ ամառային քննաշրջանի կազմակերպմանը։

2020 թվականի հունիսին ստացել է ճարտարագիտության բակալավրի աստիճան և հուլիսից շարունակել ուսումը մագիստրատուրայում՝ նույն մասնագիտացմամբ։

2020 թվականի հունիսից «Հերունու Ազգային Տիեզերական կենտրոնի» աշխատանքային թիմի անդամ։

2020 թվականի օգոստոսից ՀԱՊՀ ՑՀ և ՀՏՍբաժնի աշխատակից։

2021 թվականի մարտին, բազմամյա  հասարակական ակտիվության համար ստացել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի Սպիտակ դիպլոմ։

2021 թվականի օգոստոսին կայացած <<Միասնության Ուժը 2021>> Ուսանողական ռազմահայրենասիրական հավաքի շրջանակներում եղել է  44 օրյա պատերազմի հերոս Կարապետ Անտոնյանի անունը կրող` կարմիր ճակատի ղեկավարը։

2021 թվականի հոկտեմբերին կայացածՈւսանողական մարզական խաղերի շրջանակներում, բազկամարտի միջբուհական մրցաշարի հաղթող` 70 կգ քաշային կարգում։

2022 թվականի մարտին ավարտել է ՀՀԿ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը:

2022 թվականի հունիսին ստացել է ճարտարագիտության մագիստրոսի աստիճան:

2022 թվականի հուլիսից ՀԱՊՀ ասպիրանտ:

2022 թվականի օգոստոսին կայացած <<Միասնության Ուժը 2022>> Ուսանողական ռազմահայրենասիրական հավաքի տնօրենի տեղակալ։

2022 թվականի սեպտեմբերից ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահ:

2018-ի հոկտեմբերից մինչև 2019-ի նոյեմբեր, և2020-ի  հուլիսից 2022-ի նոյեմբեր` ՀԱՊՀ Գիտական խորհրդի անդամ։

2019-ից 2020, և 2023 թվականի հունվարից առ այսօր` ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ։

Կոնտակտային տվյալներ՝ [email protected]