Շուշան Գարսեվանի Ամիրխանյան

Մշակութային հանձնաժողովի պատասխանատու

 

 

Շուշան Գարսևանի Ամիրխանյանը ծնվել է 2002 թվականի օգոստոսի 15-ին Երևանում:
2008 թվականին ընդունվել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց:
2016 թվականին ուսումը շարունակել է Երևանի Վ․ Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում։
2017-2020 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում։
2020 թվականին սկսել է իր ուսումը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի ավտոմատացում բաժնում։
2021 թվականի փետրվար ամսից սկսել է իր գործունեությունը ՀԱՊՀ ուսանողական խորհրդում։
2017 թվականին հանդիսացել է և այսօր հանդիսանում է ուսանողական խորհրդի մշակութային հանձնաժողովի «Polytech Band»-ի երգչուհի։
2021 թվականին եղել է «Միասնության ուժը» երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքի Ժորժ Գևորգյանի անունը կրող Նարնջագույն ճակատի մշակութային ղեկավար։
2021 թվականի սեպտեմբերից հանդիսանում է ՏՀՏԷ ինստիտուտի ՈՒԽ փոխնախագահ։

2022 թվականից հանդիսանում է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի Մշակութային հանձնաժողովի պատասխանատու: